Սամվել Կարապետյանն արդեն դատարանում է
Fri, 13 Mar 2026 11:49:12 +0400
Այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը, որը նշանակված է 15.30, սակայն քիչ առաջ տնային կալանքում գտնվող Կարապետյանին ոստիկաններն ուղեկցել են դատարան։
Վաղ առավոտից մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ: Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով: