Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին

Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին

Fri, 13 Mar 2026 11:43:10 +0400


Շարունակվում են հանրային միավորների, քաղաքական ուժերի և մասնագիտական ու հանրային մեծ հեղինակություն ունեցող գործիչների հայտարարությունները՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին։ Առաջիկայում այս ընթացքը շարունակվելու է ավելի մեծ թափով։ Ուրախ եմ արձանագրել, որ հանրային աջակցությունն իսկապես մեծ է, և մենք խորին հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր նման նախաձեռնությանը։

«Առաջարկ Հայաստանին»-ը իրավամբ դառնում է ժողովրդական ծրագիր։ Վստահ ենք՝ միայն միասնական ուժերով, հանրային, վերկուսակցական մոտեցմամբ նախաձեռնության շուրջ համախմբվելով է հնարավոր երկիրը դուրս բերել ստեղծված բարդ իրավիճակից։ Իսկ այդ ճանապարհը հնարավոր է միայն հասարակության լայն աջակցության շնորհիվ։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարի հիմքում բոլոր կարող, սրտացավ ու պրոֆեսիոնալ ուժերի ու անհատների լայն կոնսոլիդացիան է և այն բաց է բոլոր պարկեշտ, սրտացավ, պրոֆեսիոնալ և պատասխանատու մարդկանց համար։

Հատկանշական է նաև, որ երբեմն նման հայտարարությունների մասին մեր թիմը տեղեկանում է լրատվամիջոցներից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ այդ աջակցությունն ազնիվ ու ինքնաբուխ է։ Նման դեպքերում երբեմն լսում ենք՝ «բա պե՞տք էր, որ սա գար» և այլ ձևակերպումներ։

Մենք չենք դնելու տարաբաժանում։ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին։ Ո՞վ է լավը, ո՞վ՝ավելի լավը, ո՞վ արժանին կամ՝ ոչ։

Ուրախությամբ եմ նշում, որ առ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ՝ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման։ Մենք դա գնահատում ենք։

Մեզ հետ համագործակցության սկզբունքը շատ պարզ ձևակերպել է հենց Գագիկ Ծառուկյանը՝ «պաշտոնը կարևոր չէ, երկիրն է կարևոր, մանդատը կարևոր չէ, աշխատանքի արդյունքն է կարևոր»։

Ու նաև՝ բոլոր կարող ուժերն ու անհատները, պարկեշտ, ունակ, աշխատասեր մարդիկ իրենց արժանի տեղն են ունենալու մեր մեծ թիմում և Հայաստանի վերականգնման գործում։

Իվետա Տոնոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որքան կտևի Իրանի դեմ պատերազմը․ հրեշավոր գործարք

Որքան կտևի Իրանի դեմ պատերազմը․ հրեշավոր գործարք Fri, 13 Mar 2026 16:30:14 +0400 ԱՄՆ նախագահ…

11 րոպե ago

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը Fri, 13 Mar 2026 16:11:46 +0400…

29 րոպե ago

Երթևեկությունը կաթվածահար վիճակում է, Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են դատարանի դիմաց

Երթևեկությունը կաթվածահար վիճակում է, Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվում են դատարանի դիմաց Fri, 13 Mar 2026…

33 րոպե ago

Մերժելի են Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Մերժելի են Փաշինյանի կողմից հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Fri, 13 Mar 2026…

36 րոպե ago

Հունաստանը Թեհրանում իր դեսպանատունը տեղափոխել է Բաքու

Հունաստանը Թեհրանում իր դեսպանատունը տեղափոխել է Բաքու Fri, 13 Mar 2026 16:00:50 +0400 Հունաստանը Իրանում…

40 րոպե ago

Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ Fri, 13 Mar 2026 15:45:10 +0400 Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական…

56 րոպե ago