«Հրապարակ»․ Համայնքներում հարյուրավոր սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել

«Հրապարակ»․ Համայնքներում հարյուրավոր սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել

Fri, 13 Mar 2026 12:15:27 +0400


Մարտի 5-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տեղեկատվական հարցում էի ուղարկել` կազմված 3 հարցից․ «1. 2026թ․ փետրվարի 12-ին կառավարության որոշմամբ մարզպետների աշխատակազմերին թույլատրվել է 2022-2025 թվականներին հավանության արժանացած եւ համայնքապետարանների հետ կնքված ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի պայմանագրերում կատարել փոփոխություններ եւ դրանց ժամկետները երկարացնել մինչ 2027թ․ հունիսի 30-ը։ Դա վերաբերում է այն համայնքներին, որոնցում աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ 2025թ․ նոյեմբերի 15-ը։ Այդ որոշմամբ քանի՞ ծրագրի իրականացում է հետաձգվել, որքա՞ն է դրանց ֆինանսավորման ընդհանուր չափը, այդ պայմանագրերից քանի՞սն են կնքվել 2022-ին, քանիսը՝ 2023-ին, 2024-ին եւ 2025-ին։

2. Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի բարեկարգման, ասֆալտապատման սուբվենցիոն ծրագիրը ե՞րբ է մեկնարկել, որքա՞ն է ծրագրի արժեքը, ծրագիրը նախագծից որքա՞ն մեծ շեղումներով է իրականացվել, ծրագրով նախատեսված մեծածավալ աշխատանքներն ինչո՞ւ չեն իրականացվել։

3. Կառավարության փետրվարի 12-ի որոշման հիմքով Տավուշի մարզում սուբվենցիոն քանի՞ ծրագրի իրականացման ժամկետ է երկարաձգվել, որո՞նք են այդ ծրագրերը, որքա՞ն է յուրաքանչյուրի արժեքը, որո՞նք են կապալառու կազմակերպությունները, այդ ծրագրերից յուրաքանչյուրն ի՞նչ պատճառով է հետաձգվել»։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա․ Դարբինյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 12․02․2026թ․ թիվ 142-Ն որոշմամբ երկարաձգվել են ընթացքի մեջ գտնվող 2024 եւ 2025 թվականներին հավանության արժանացած Տավուշի մարզի 44 ենթածրագրեր (2024թ․՝ 6 ենթածրագիր, 2025թ․՝ 38 ենթածրագիր)։ Հարկ է նշել, որ 2022 եւ 2023 թվականներին հավանության արժանացած երկարաձգման ենթակա ծրագրեր ՀՀ Տավուշի մարզում չկան։ 2024թ․ սեպտեմբերի 26-ին կայացած միջգերատեսչական հանձնաժողովի նիստի N ՓՎ/129-2024 արձանագրությամբ հավանության արժանացած ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Դիլիջան բնակավայրի Գետափնյա փողոցի ասֆալտապատում եւ մայթերի վերանորոգում եւ Մյասնիկյան-Սայաթ-Նովա-Աղստեւ հատվածի սելավատարի կառուցում» ծրագրի ընդհանուր արժեքը 1,033,4271,279 ՀՀ դրամ է, որից 620,052,767 ՀՀ դրամը համայնքի մասնաբաժինն է, իսկ 413,368,512 ՀՀ դրամը՝ պետական աջակցության չափը։ Գետափնյա փողոցի ասֆալտապատում ենթածրագրի շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքում, կատարվել է աշխատանքների շուրջ 60 տոկոսը, իսկ Մյասնիկյան-Սայաթ-Նովա-Աղստեւ հատվածի սելավատարի կառուցման աշխատանքներն ավարտված են»։

Փաստորեն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն անտեսել է տեղեկատվական հարցմանս առաջին հարցը։ Կարող եմ ենթադրել, թե ինչու։ ՀՀ-ում հարյուրավոր սուբվենցիոն ծրագրեր, որոնց արժեքը կազմում է հարյուրավոր միլիարդ դրամներ, տարբեր պատճառներով երկարաձգվել են։ Եվ այդ հետաձգումների մեջ մեղքի իր բաժինն ունի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախարարությունը նաեւ չի հայտնել, թե որքան է Տավուշի մարզում երկարաձգված սուբվենցիոն ծրագրերից յուրաքանչյուրի արժեքը, որոնք են կապալառու կազմակերպությունները, այդ ծրագրերից յուրաքանչյուրն ինչ պատճառով է հետաձգվել, Դիլիջան բնակավայրի Գետափնյա փողոցի ասֆալտապատման եւ մայթերի վերանորոգման ծրագիրը նախագծից որքան մեծ շեղումներով է իրականացվել։ Իսկ այն ծրագրի նախագծից հսկայական շեղումներով է իրագործվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատկերացնո՞ւմ եք ամբողջ իրավիճակի մառազմը

Պատկերացնո՞ւմ եք ամբողջ իրավիճակի մառազմը Fri, 13 Mar 2026 13:37:01 +0400 Հայաստանն ակտիվորեն ադապտացվում է,…

6 րոպե ago

Թուրքիայում տագնապ է․ իրանական հրթի՞ռ են խոցել

Թուրքիայում տագնապ է․ իրանական հրթի՞ռ են խոցել Fri, 13 Mar 2026 13:30:17 +0400 Թուրքական լրատվամիջոցների…

13 րոպե ago

«Հրապարակ». Պետությունը փող ծախսելու տեղ չունի՞. տանիքներն է փոխում

«Հրապարակ». Պետությունը փող ծախսելու տեղ չունի՞. տանիքներն է փոխում Fri, 13 Mar 2026 13:15:51 +0400…

28 րոպե ago

«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին». բողոքի ակցիա կառավարության շենքի առջև

«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատություն Հայաստանին». բողոքի ակցիա կառավարության շենքի առջև Fri, 13 Mar 2026 13:13:16…

30 րոպե ago

Ինչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան

Ինչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան Fri, 13 Mar 2026 13:08:52 +0400 «Հայաստանը…

35 րոպե ago

Իսրայելը «շատ անակնկալներ» ունի Իրանի համար․ Նեթանյահու

Իսրայելը «շատ անակնկալներ» ունի Իրանի համար․ Նեթանյահու Fri, 13 Mar 2026 13:00:43 +0400 Իսրայելի վարչապետ…

43 րոպե ago