Ինչ նվեր են բերել Փաշինյանին Կառավարության մոտ
Fri, 13 Mar 2026 12:31:51 +0400
Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ հաջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։ Կառավարության շենքի մոտ անցկացված ակցիայի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները նաև խորհրդանշական նվեր էին բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հեռախոս։
Նրանց խոսքով՝ այդ քայլով ցանկանում են հիշեցնել նախկինում արված հայտարարությունը, ըստ որի Սամվել Կարապետյանին պետք է փոխանցվեր հեռախոս՝ ժողովրդի հետ կապ հաստատելու համար։ Ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ իրենց բերած հեռախոսը խորհրդանշական է և պետք է ծառայի որպես ուղերձ՝ ընդդեմ կեղծ տեղեկությունների տարածման, ատելության խոսքի և հասարակության պառակտման։