«Հրապարակ»․ Կեղծիքներով ու ապօրինություններով ուղեկցվող ընտրություն

«Հրապարակ»․ Կեղծիքներով ու ապօրինություններով ուղեկցվող ընտրություն

Fri, 13 Mar 2026 12:45:25 +0400


ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար։ Մրցույթը տեղի կունենա 2026 թ․ մարտի 31-ին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարարն աշխատանքից ազատել էր Գորիսի նախկին պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել․ քոլեջում անգամ գործադուլ հայտարարվեց, աշխատակիցներն ազատման դիմումներ գրեցին եւ այլն: ԿԳՄՍՆ նպատակը երկու քոլեջները միացնելը եւ մի նոր՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ ստեղծելն էր, իսկ տնօրենի պաշտոնակատար նշանակվեց նախարարի սրտի թեկնածուն՝ Արմինե Կոլյանը, որը ոստիկանների ուղեկցությամբ էր աշխատանքի գնում:

Նախկին տնօրեն Կարեն Լազարյանը նույնպես հայտ է ներկայացրել՝ մասնակցելու քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, իսկ ներկայիս տնօրենի պաշտոնակատար Արմինե Կոլյանը խոչընդոտում է տնօրենի թափուր հաստիքի համար անցկացվող մրցույթին նրա մասնակցությանը։ Կարեն Լազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմինե Կոլյանն իրեն չի տրամադրում համապատասխան փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են հնգամյա զարգացման ծրագիր կազմելու համար, քանի որ կառավարության 2014 թ․ դեկտեմբերի 25-ի № 1494-Ն որոշմամբ հաստատված՝ տնօրենի ընտրության կարգի 12-րդ կետի համաձայն՝ հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկն էլ «Տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը» ներկայացնելն է։

«Մարտի 9-ին դիմել եմ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմինե Կոլյանին, պահանջելով մի քանի տեղեկություն՝ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը կազմելու համար: Պաշտոնակատարը, ինչպեսեւ սպասվում էր, հանկարծակիի է եկել եւ տարբեր մարդկանց հետ հեռախոսով հապշտապ խորհրդակցելուց հետո մերժել է իմ օրինական պահանջը: Գրավոր դիմում եմ հղել կառավարման նորաստեղծ խորհրդի նախագահ Անդրանիկ Բուդաղյանին եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ խնդրելով կարգի հրավիրել պաշտոնակատարին եւ ինձ տրամադրել պահանջվող փաստաթղթերը։ Կառավարման խորհրդի նախագահի արձագանքը դեռեւս չեմ ստացել։ Սակայն, ի պատասխան Ժաննային հղած դիմումի, փոխնախարար Արաքսիա Սվաջյանն անհեթեթ ու տարօրինակ պատասխան է տվել, թե բարձրացրած խնդրին ԿԳՄՍ նախարարությունը կանդրադառնա մինչեւ ս․թ․ մարտի 30-ը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մրցույթի համար փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 20-ն է, մրցույթը կայանալու է մարտի 31-ին, իսկ նախարարությունն ինձ կպատասխանի մարտի 30-ին»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Լազարյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ նորաստեղծ քոլեջի կառավարման խորհրդի կազմն էլ են ապօրինի ձեւավորել: Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կազմը բաղկացած է 11 հոգուց։ Կառավարման խորհուրդը պետք է ձեւավորվի ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման» կարգի, սակայն ԿԳՄՍ նախարարը 2026 թ․ փետրվարի 19-ին ստորագրել է հրաման՝ հաստատել քոլեջի կառավարման խորհրդի կազմը. «Ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման կարգի 3-րդ կետի համաձայն, խորհուրդը ձեւավորվում է միայն ու միայն հաստատության մանկավարժական կազմի, ուսանողության եւ պետական այլ մարմինների կողմից առաջադրված թեկնածուներից։ Կարգի 14-րդ կետի համաձայն՝ խորհրդի անդամի թեկնածուները պետք է առաջադրված լինեին նախարարի հրամանով՝ առնվազն 5 աշխատանքային օր առաջ։ Մինչդեռ, փետրվարի 19-ին՝ հրամանը ստորագրելու ժամանակ, նախարարը չի ունեցել գործող կարգի համաձայն առաջադրված թեկնածուներ ո՛չ հաստատության մանկավարժական կազմից, ո՛չ ուսանողությունից։ Եվ չունենալով օրինականորեն առաջադրված թեկնածուներ, նախարարը, իբրեւ դասախոսական կազմի ներկայացուցիչներ, խորհրդի անդամ է նշանակել Անժելա Առաքելյանին ու Հայկուշ Էլյազյանին։ Իսկ մանկավարժական կազմից խորհրդի անդամության թեկնածուները նորանշանակ տնօրենի ԺՊ-ի կողմից նշանակվել են փետրվարի 20-ին, այսինքն՝ նախարարի հրամանից մեկ օր հետո, 5 օր առաջ ներկայացնելու փոխարեն։

Այս «գործընթացը» կազմակերպվել է ոչ թե թեկնածուներ առաջադրելու, այլ արդեն իսկ ստորագրված հրամանով նշանակված անդամների գոյությունն օրինականացնելու համար: Կեղծիքներով ու ապօրինություններով ուզում են առաջ գնալ: ԿԳՄՍ նախարարուհին կեղծ հավաստագրով տիկնոջն ամեն գնով ուզում է դարձնել նորաստեղծ քոլեջի տնօրեն։ Մի քանի գործով դատական հայց ենք ներկայացրել ԿԳՄՍ նախարարության դեմ: Գորիսի պետական քոլեջի նախաձեռնող խումբն էլ է դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԿԳՄՍ նախարարությանը՝ տրամադրել նորանշանակ տնօրենի հավաստագրման քննության արդյունքները»,- ասում է մեր զրուցակիցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն

Ռուսաստանն ու Ուկրաինան չեն խնայում միմյանց․ ինչ է հայտնում ՊՆ-ն Fri, 13 Mar 2026 14:30:47…

9 րոպե ago

Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին

Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին Fri, 13 Mar 2026 14:29:07 +0400 Latest…

10 րոպե ago

Մարտական պատրաստվածության բարձրացումը միշտ է ակտուալ, արդյունավետ․Վովա Վարդանով

Մարտական պատրաստվածության բարձրացումը միշտ է ակտուալ, արդյունավետ․Վովա Վարդանով Fri, 13 Mar 2026 14:28:19 +0400 Latest…

11 րոպե ago

Գագիկ Ծառուկյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան և շնորհակալություն հայտնել կանանց

Գագիկ Ծառուկյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան և շնորհակալություն հայտնել կանանց Fri, 13 Mar 2026 14:17:52…

22 րոպե ago

Երևանում շարունակվում են առավոտից մեկնարկած ակցիաները` ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Երևանում շարունակվում են առավոտից մեկնարկած ակցիաները` ի աջակցություն Սամվել Կարապետյանի Fri, 13 Mar 2026 14:04:51…

35 րոպե ago

Իրանը կրկին ենթարկվել է հուժկու ավիահարվածների

Իրանը կրկին ենթարկվել է հուժկու ավիահարվածների Fri, 13 Mar 2026 14:00:57 +0400 Իսրայելի պաշտպանության բանակի…

39 րոպե ago