Փաշինյանը հայտնվել է իր լարած թակարդում

Փաշինյանը հայտնվել է իր լարած թակարդում

Fri, 13 Mar 2026 13:45:38 +0400


Քաղաքականության մեջ կա մի հետաքրքիր օրինաչափություն․ ընդդիմադիր դեմքերը հաճախ ուժեղանում են իշխանության հարվածների հաշվին։

Հայկական քաղաքականության ամենահետաքրքիր PR տեխնոլոգիաներից մեկն էլ հենց սա է․ եթե ուզում ես մարդուն հայտնի դարձնել, սկսիր ամեն օր պայքարել նրա դեմ։

Հասարակությունը սովորաբար մտածում է պարզ տրամաբանությամբ․ եթե իշխանությունը այդքան ուժով հարվածում է մեկին, ուրեմն նա վտանգավոր է իշխանության համար։

Իսկ եթե մարդիկ դժգոհ են իշխանությունից, բնականաբար սկսում են համախմբվել հարվածի տակ գտնվող ուժի շուրջ։
Բարերար Սամվել Կարապետյանի դեպքում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հենց այդպիսի քաղաքական PR սխալ հաշվարկ արեց։ Նա ընկավ իր իսկ լարած թակարդը։

Մտածում էր, որ քրեական հետապնդումը, ձերբակալությունը և վարկաբեկման փորձերը կաշխատեն նույն մեթոդով, որով ժամանակին աշխատել են նախկին իշխանությունների դեմ։

Բայց հաշվարկը սխալ էր։

Սամվել Կարապետյանը կապ չուներ այն «թալանի լեգենդների» հետ, որոնք տարիներ շարունակ նստեցվել էին հանրային գիտակցության մեջ։

Այստեղ գործում է քաղաքական պարադոքսը․ երբ իշխանությունը երկար ժամանակ պայքարում է մեկ մարդու դեմ, հաճախ տեղի է ունենում հակառակ արդյունքը։ Այդ մարդը դառնում է հիմնական հակառակորդը և սկսում է ընկալվել որպես իրական այլընտրանք։
Հակաքարոզչությունը սկսում է աշխատել նրա օգտին։

Փաշինյանը փորձեց երկար ժամանակ վարկաբեկել Սամվել Կարապետյանին, բայց արդյունքում նրան դարձրեց գլխավոր քաղաքական մրցակից։

Այսինքն՝ քարոզչական հարվածը վերադարձավ բումերանգով։

Սա կոչվում է հակաքարոզչության հակադարձ ազդեցություն․ երբ իշխանությունը փորձում է մեկ մարդու «ոչնչացնել» տեղեկատվական դաշտում, բայց արդյունքում նա դառնում է ավելի ճանաչված և ավելի լեգիտիմ ընդդիմադիր դեմք։
Երեկ Նարեկ Կարապետյանը, որն, ի դեպ, բավական հստակ է աշխատում քաղաքական դաշտում, փաստորեն արձանագրեց նույն երևույթը․

«9 ամիս է՝ Փաշինյանը պայքարում է Սամվել Կարապետյանի նկարի դեմ։ Ըստ հարցումների տվյալների՝ անհաջող»։
Իրոք, երբ մարդուն ձերբակալում ես և ամիսներ շարունակ պայքարում նրա «նկարի» դեմ, իրականում նրան միայն ուժեղացնում ես։
Կարծում եմ՝ հենց այս տեխնոլոգիայի պատճառով Սամվել Կարապետյանը կարող է արագորեն վերցնել քաղաքական դաշտի մեծ մասը։
Հավանաբար դա է պատճառը, որ արդեն արտահոսք եղավ՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերացնել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։

Բայց, կարծում եմ, արդեն ուշ է։

Փաշինյանը հայտնվել է իր լարած թակարդում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

3 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

4 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

4 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

4 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

4 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

4 ժամ ago