Իրանը կրկին ենթարկվել է հուժկու ավիահարվածների
Fri, 13 Mar 2026 14:00:57 +0400
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի գրասենյակը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ավելի քան 200 թիրախների Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում:
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ գործողությանը մասնակցել են տասնյակ կործանիչներ։
Հայտարարության համաձայն՝ հարվածները թիրախավորել են բալիստիկ հրթիռների արձակման կայանները, հակաօդային պաշտպանության համակարգերը և զենքի արտադրության օբյեկտները:
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ հարձակումների ընթացքում իրանական ռեժիմի թիրախների դեմ օգտագործվել է մեծ քանակությամբ զինամթերք: