Գագիկ Ծառուկյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան և շնորհակալություն հայտնել կանանց
Fri, 13 Mar 2026 14:17:52 +0400
Գագիկ Ծառուկյանն այցելել է «Արարատցեմենտ» գործարան և շնորհավորել կանանց միամսյակի առիթով։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել և կից գրել.
«Հայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով։
Այս գեղեցիկ տոնական օրերին այցելեցի նաև «Արարատցեմենտ» գործարան՝ անձամբ շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու կանանց՝ իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար»։