Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից

Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից

Fri, 13 Mar 2026 14:32:47 +0400


Փաշինյանն ասում է. «պատարագի ժամանակ Արցախի Հանրապետություն ասելը պատերազմի կոչ է։

Իսկ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններիփուլում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռալը ի՞նչ էր։ Դա պատերազմի ուղիղ հրահրում էր, որը բերեց Արցախի կորստին և մի ամբողջ սերնդի զոհաբերմանը։ Սա Հայաստանի քաղաքացին պետք է հստակ հասկանա։

Պատերազմի ուղիղ հրահրում էր Աղդամում նռները ձեռքին նկարվելը՝ «Աղդամը մեր հայրենիքն է» լոզունգով։ Բա պատերազմ եք հրահրել ու բերել մեր երկրի գլխին ու հիմա խաղաղությունի՞ց եք խոսում։

Մեկ էլ թիմից գոնե մի մարդ հայթայթվի ու «մեծարգոյին» բացատրի, որ Արցախում էս պահին կան գերեզմաններ՝ շատ հին ու շատ նոր, այդ թվում «Արցախը Հայաստան է և վերջ» քո կոչին հավատացած ու կյանքը տված մարդկանց, ու հարազատները դա չեն կարող մոռանալ քո նոր կոչերով կամ քո նոր «արտաքին քաղաքականության» խաթր։ Մեկը բացատրի, որ Արցախում կան սրբավայրեր՝ Ամարաս, Գանձասար և շատ ուրիշ, որ չեն կարող մոռացվել ու չեն մոռացվելու, ու որ այդ ամենը հիշելը որևէ կերպ «պատերազմի կոչ» չէ։
Հիշողություն ունենալը, սրբություններ ունենալը, կսկիծ ունենալը, հույս ունենալը, արդար իրավունք ձևակերպելը ոչ թե պատերազմի կոչ են, այլ՝ ապրելու նախապայման։

Իսկ որպես ամփոփում՝ կրկնում եմ երեկվա իմ առաջարկը բոլոր ընդդիմադիր համակարգերին և հանրային շերտերին։ Ընտրության բովանդակությունը պետք է պարզեցնել-հասցնել մեկ հարցի. պատրա՞ստ եք Նիկոլի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին։ Այո կամ ոչ։ Սա է իսկական ընտրությունը։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կալանավորվածը Դիլիջանի համայնքապետի ազգականն է

Կալանավորվածը Դիլիջանի համայնքապետի ազգականն է Fri, 03 Apr 2026 19:45:07 +0400 Շուրջ մեկ ամիս է…

15 րոպե ago

Թուրքիան փորձում է շրջանցել Հորմուզի նեղուցը․ Օմեր Բոլաթ

Թուրքիան փորձում է շրջանցել Հորմուզի նեղուցը․ Օմեր Բոլաթ Fri, 03 Apr 2026 19:30:13 +0400 Թուրքիան…

30 րոպե ago

Flyone Armenia-ն տվել է Երեւան-Վիեննա- Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը

Flyone Armenia-ն տվել է Երեւան-Վիեննա- Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը Fri, 03 Apr 2026…

30 րոպե ago

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Fri, 03 Apr 2026 19:23:53 +0400 ՀԺԱՄ…

36 րոպե ago

Հրաժարական եմ տալիս, որպեսզի միանամ Սամվել Կարապետյանի թիմին

Հրաժարական եմ տալիս, որպեսզի միանամ Սամվել Կարապետյանի թիմին Fri, 03 Apr 2026 19:20:52 +0400 Latest…

39 րոպե ago

Հայտնի է՝ երբ ելույթ կունենա Սիմոնը

Հայտնի է՝ երբ ելույթ կունենա Սիմոնը Fri, 03 Apr 2026 19:15:28 +0400 Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը…

44 րոպե ago