Հացի հերթում, թե բերդում, պայքարելու ենք
Fri, 13 Mar 2026 19:06:00 +0400
Գրել էինք, որ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ, որտեղ սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի փոփոխության վերաբերյալ դատական նիստը։
«Ցանկացած որոշում մեր ընտանիքի համար ընկալելի որոշում կլինի, մեկ է դա մեր վարքագիծը չի փոխելու»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը:
«Բերդում կլինենք, հացի հերթում՝ մեկա պայքարելու ենք։ Ինձ կբեռնեն, տղայիս կբռնեն, մեկ է պայքարելու ենք, այն եզրն է, որ բոլոր կարմիր գծերն իրենք անցել են։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է նա: