Կարևոր տեղեկատվություն՝ ընտրողների համար

Կարևոր տեղեկատվություն՝ ընտրողների համար

Fri, 13 Mar 2026 19:37:40 +0400


«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ, ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ: Նշված դրույթի համաձայն՝ ընտրողների ցուցակ ընդգրկվում է միայն ընտրելու իրավունք ունեցող այն անձը, ով քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել է անձը հաստատող վավեր փաստաթուղթ։

Հարկ է նկատել, որ ընտրելու իրավունք ունեցող այն անձը, ով քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում չի ունեցել անձը հաստատող վավեր փաստաթուղթ, չի կորցնում իր ընտրելու իրավունքը և կարող է մասնակցել քվեարկությանը Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։ Այսպես, օրինակ, եթե 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին 10 տարի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այդ ընթացքում նրա անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացել է, և նա չի դիմել նոր անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար, ապա նրա տվյալները ներառված չեն լինի ընտրողների ցուցակում, եթե նրա անձը հաստատող փաստաթուղթը վավեր չէ քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում։ Սակայն, եթե տվյալ քաղաքացին քվեարկության օրը գտնվի Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառում ունենալու դեպքում, նա կարող է դիմել լիազոր մարմին (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ նրա համապատասխան ստորաբաժանում) կամ դատարան, ստանալ համապատասխանաբար՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանք կամ դատական ակտ, այդ փաստաթղթերը ներկայացնելով՝ ընդգրկվել քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում:

Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար պետք է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմին ներկայացնեն դիմում ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ․ ավտոմեքենա է այրվել

Արտակարգ․ ավտոմեքենա է այրվել Sun, 05 Apr 2026 20:45:35 +0400 Ապրիլի 5-ին` ժամը 15։20-ին, Կոտայքի…

8 րոպե ago

Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի և Պուտինի փակ հանդիպումից

Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյանի և Պուտինի փակ հանդիպումից Sun, 05 Apr 2026 20:30:27 +0400…

24 րոպե ago

Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ

Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Sun, 05…

38 րոպե ago

Մեծ քանակությամբ հրթիռներ են համակենտրոնացնում՝ պատերազմը շարունակելու համար

Մեծ քանակությամբ հրթիռներ են համակենտրոնացնում՝ պատերազմը շարունակելու համար Sun, 05 Apr 2026 20:00:38 +0400 Միացյալ…

53 րոպե ago

Հայաստանի ամենամեծ երաշխավորը

Հայաստանի ամենամեծ երաշխավորը Sun, 05 Apr 2026 19:45:58 +0400 Սուրբ Զատիկի տոնի նախօրեին ՔՊ-ն արտահերթ…

1 ժամ ago

Կարինե Սմբատյանը միանում է Սամվել Կարապետյանի թիմին

Կարինե Սմբատյանը միանում է Սամվել Կարապետյանի թիմին Sun, 05 Apr 2026 19:39:25 +0400 Նոր առաջնորդ,…

1 ժամ ago