«Սեւ եռանկյուն»․ պատմական դետեկտիվ, որն արժե դիտել

«Սեւ եռանկյուն»․ պատմական դետեկտիվ, որն արժե դիտել

Fri, 13 Mar 2026 21:00:28 +0400


Սովետական ժամանակների «Սեւ եռանկյուն» եռամաս կինոնկարը, որը նկարահանվել է ռեժիսոր Սերգեյ Տարասովի կողմից՝ 1981 թվականին, խորհրդային դետեկտիվ կինոնկարների շարքում ամենադիտարժան ժապավեններից է համարվում։ Այն նկարահանվել է Յուրի Կլարովի համանուն վեպի հիման վրա եւ ունի պատմական իրական հենք։ Համարվում է ուշ խորհրդային շրջանի պատմական դետեկտիվ ամենահետաքրքիր գործերից մեկը։ Կինոնկարում վերականգնված է պատմական բարդ ժամանակաշրջանը, որն ընդգրկում է Սովետական Միության ձեւավորման առաջին փուլը՝ Հոկտեմբերյան հեղափոխությանը հետեւած առաջին ամիսները։ Զուգահեռաբար՝ այն ավելի հետաքրքիր է դառնում քրեական հետաքննության զուգորդմամբ։ Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Գրիգորեւը, Անատոլի Ռոմաշինը, Ժաննա Բոլոտովան, Օրգա Բարնետը, Լեոնիդ Կուլագինը, Ալեքսեյ Միրոնովը եւ այլք։

Սյուժեի հիմքում իրական դեպքեր են՝ 1918 թվականին Մոսկվայի Կրեմլի Պատրիարքական ավանդատան կողոպուտը։ Հետաքննությունը վարում է նորաստեղծ սովետական ոստիկանությունը՝ կոմիսար Կոսաչեւի գլխավորությամբ։ Հետաքննության ընթացքում իրավապահները ստիպված են լինելու բախվել քրեական ընդհատակին, որն ակտիվացել էր հեղաշրջումից եւ հայտարարված համաներումից հետո։ Գործողությունների թատերաբեմը հետհեղափոխական Մոսկվան է։ Ֆիլմը հետաքրքիր է դիտել մի քանի առումով։ Նախ, որ պահպանում է խորհրդային պատմական կինոժանրի ավանդույթները՝ մեծ ուշադրություն է հատկացված միջավայրի եւ կերպարների վերարտադրմանն ու կերտմանը՝ կոստյումներ, ժամանակաշրջանի եւ միջավայրի դետալներ, ինտերիեր, քաղաքային լանդշաֆտ։ Բացի այդ, այն ժանրային սինթեզ է՝ հատուկ սովետական կինոյին։ Մի կողմից, դասական քրեական սյուժե՝ հանցագործության քննություն եւ հանցագործների բացահայտում ու վնասազերծում, մյուս կողմից՝ քաղաքական եւ սոցիալական ժամանակի պրոցեսների վերարտադրություն, կերպարների միջոցով պետական գաղափարական եւ քարոզչական թեզերի տարածում, ինչպես, օրինակ, սովետական ոստիկանի կերպարի ձեւավորում։ Բացի այդ, այն ցույց է տալիս ուշսովետական շրջանի հետաքրքրության աճը 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության եւ քաղաքացիական պատերազմի նկատմամբ։ 1970-80-ական թվականներին սովետական կինոարվեստն ակտիվորեն անդրադարձել է քննարկվող ժամանակաշրջանին, փորձել այն վերաիմաստավորել ու վերարժեւորել, եւ այդ առումով «Սեւ եռանկյունն» էլ, օրինակ, կարելի է հետհեղափոխական քաոսի եւ այդ քաոսից կարգուկանոնի ձեւավորման մասին մտորումների կինոմեկնաբանություն համարել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ․ ինչ իրավիճակ է

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ․ ինչ իրավիճակ է Fri,…

13 րոպե ago

Ինչպես են ստեղծվել առաջին կինոպաստառները

Ինչպես են ստեղծվել առաջին կինոպաստառները Fri, 13 Mar 2026 22:00:29 +0400 Կինոարվեստի ձեւավորման առաջին օրերից…

28 րոպե ago

Հունիսի 7-ին ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու գործող իշխանությանը

Հունիսի 7-ին ժողովուրդը գրողի ծոցն է ուղարկելու գործող իշխանությանը Fri, 13 Mar 2026 21:45:00 +0400…

43 րոպե ago

Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama

«Իշխանությունը պետք է հասկանա՝ վաղուց արդեն աթոռը փախել է իր տակից»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի…

48 րոպե ago

Հայկ Մարությանը Փաշինյանի տեսանյութներն է ծաղրում

Հայկ Մարությանը Փաշինյանի տեսանյութներն է ծաղրում Fri, 13 Mar 2026 21:31:01 +0400 Latest news from…

57 րոպե ago

Երբ կավարտվի Եվրոպայի վերազինումը

Երբ կավարտվի Եվրոպայի վերազինումը Fri, 13 Mar 2026 21:30:59 +0400 Եվրոպայի վերազինումը կավարտվի 2035 թվականին։…

57 րոպե ago