«Հրապարակ»․ Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի

«Հրապարակ»․ Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի

Sat, 14 Mar 2026 08:00:00 +0400


Կառավարությունը ողջ կազմով եկող շաբաթ կգրոհի Ազգային ժողովը։ ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, եւ քանի որ 3 ամսից ընտրություններ են, իշխանությունն այդ քննարկումները վերածելու է նախընտրական քարոզարշավի եւ համաշխարհային մասշտաբի լապշաներ է կախելու ընտրողների ականջներից։ Օրինակ, ԱԳՆ կատարողականի ներածությունում կարդում ենք․ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ 2025 թ. օգոստոսի 8-ին խաղաղություն է հաստատվել։ 2025 թվականն անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ Հայաստանի Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ 2025 թվականին արձանագրվել է բարձր տնտեսական աճ (7,2%), ինչի արդյունքում 2021-2025 թթ. ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 7,9%, իսկ 2017-2025 թթ. կտրվածքով՝ 5,8% (2017 թվականի համեմատ կուտակային աճը կազմել է 53,9%)»: Երկիրը 8 տարում 4 պատերազմի միջով անցկացրած, 5 հազար զոհ տված իշխանությունը Հայաստանը դրախտավայր է դարձրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայկական անուններն էլ են հակասում փաշինյանական արտաքին քաղաքականությանը

Հայկական անուններն էլ են հակասում փաշինյանական արտաքին քաղաքականությանը Wed, 18 Mar 2026 13:15:14 +0400 «Մենք…

9 րոպե ago

Սա ամբողջական լուծում չէ

Սա ամբողջական լուծում չէ Wed, 18 Mar 2026 13:09:05 +0400 Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական…

15 րոպե ago

Եվրախ​որհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ

Եվրախ​որհրդարանում Փաշինյանը բացահայտում է իր վեճերը Եկեղեցու և կուսակցությունների հետ Wed, 18 Mar 2026 13:08:06…

16 րոպե ago

Կուբան պատասխանել է Թրամփի՝ կղզին գրավելու սպառնալիքներին

Կուբան պատասխանել է Թրամփի՝ կղզին գրավելու սպառնալիքներին Wed, 18 Mar 2026 13:00:09 +0400 Կուբան անհաղթահարելի…

24 րոպե ago

ՍԴ դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն

ՍԴ դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն Wed, 18 Mar 2026 12:58:51 +0400 Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ազգային…

25 րոպե ago

Ինչպես է գնահատվում առողջական վիճակը

Ինչպես է գնահատվում առողջական վիճակը Wed, 18 Mar 2026 12:54:30 +0400 Շիրակի թեմի առաջնորդ Միքայել…

30 րոպե ago