Անդառնալիության կետը

Անդառնալիության կետը

Sat, 14 Mar 2026 09:00:00 +0400


Մեզ թվում էր, թե կորցրել ենք զարմանալու ու զայրանալու ունակությունը: Որովհետեւ այս տարիներին այնպիսի հայտարարություններ են հնչել պետության առաջին դեմքի շուրթերից, որ դրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, բավարար էր հրաժարական տալու, կամ հանրային պահանջով իրեն այդ պաշտոնից հեռացնելու համար: Բայց, հավանաբար, 20 թվի խայտառակ պարտությունը եւ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան մարսելն այլեւս անպարտելի են դարձրել Նիկոլ Փաշինյանին, եւ նա սովորել է «էքստրեմալ» պայմաններում ապրելն ու վարչապետի պաշտոնում աշխատելը: Հաշտվել է ժողովրդի համատարած մերժման հետ: Ամբողջ հայության` իրեն ուղղված հրաժարականի պահանջները չտեսնելու է տալիս` թաքնվելով մի խումբ ոչ շատ կիրթ եւ մի խումբ իրենից սնվող անձանց ետեւում: Փորձում է ոչ միայն շարունակել պաշտոնավարել, այլեւ նորից ու նորից վերընտրվել: Եկեք արդար լինենք․ եթե մարդն ասաց՝ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ», եթե հանդուրժեց, որ ադրբեջանական բանակը ոչ միայն 5 տարի զբաղեցնի ՀՀ սուվերեն տարածքը, այլեւ քայլ-քայլ առաջ շարժվի ու ամրանա մեր հողում: Եթե կարողացավ մարսել Արցախի հայաթափումը, չպատժվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ նախաձեռնած նողկալի արշավի համար: Քրեական հանցանք չգործած մարդկանց` ընդամենը խոսելու, իրեն քննադատելու համար ստիպեց կալանք սահմանել, անգամ բարձրաստիճան հոգեւորականների ու կաթողիկոսի հեղինակությունից չերկնչեց: Ի՞նչը կարող է այլեւս նրան զսպել, ամաչեցնել, ստիպել, որ օրենքին ենթարկվի: Նա արդեն անցել է ռուբիկոնը եւ պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին: Նա կառավարություն է, օրենք է, Սահմանադրություն է, դատախազ ու դատավոր է մեր երկրում: Եվ այդ բոլոր գործառույթները կատարում է խայտառակ վատ` վտանգելով մեր պետությունն ու ապագան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նախկին նախագահին տեղափոխել են հիվանդանոց․ ինչ է նրա մոտ ախտորոշվել

Նախկին նախագահին տեղափոխել են հիվանդանոց․ ինչ է նրա մոտ ախտորոշվել Sat, 14 Mar 2026 14:30:11…

17 րոպե ago

«Տրվողին սիրե՞լ է պետք». Բաքվում շարունակում են գովերգել Փաշինյանին

«Տրվողին սիրե՞լ է պետք». Բաքվում շարունակում են գովերգել Փաշինյանին Sat, 14 Mar 2026 14:15:40 +0400…

32 րոպե ago

Իրանը հարվածել է Իսրայելի ղեկավարությանը․ ինչ է հայտնի

Իրանը հարվածել է Իսրայելի ղեկավարությանը․ ինչ է հայտնի Sat, 14 Mar 2026 14:00:18 +0400 Իսլամական…

47 րոպե ago

Այս չարիքից ազատվելու ճանապարհը համախմբումն է. Զուրաբյան

Այս չարիքից ազատվելու ճանապարհը համախմբումն է. Զուրաբյան Sat, 14 Mar 2026 13:59:15 +0400 Latest news…

48 րոպե ago

Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, այն քննարկման ենթակա չէ

Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, այն քննարկման ենթակա չէ Sat, 14 Mar 2026 13:56:21…

51 րոպե ago

Մինչ Նիկոլը լավաշ է ծամում, Կարապետյանը քաղաքական դա՛շտն է նվաճում

Մինչ Նիկոլը լավաշ է ծամում, Կարապետյանը քաղաքական դա՛շտն է նվաճում Sat, 14 Mar 2026 13:45:11…

1 ժամ ago