Եվս մեկ ռազմական բախում․ այժմ էլ՝ Պակիստան-Աֆղանստան

Եվս մեկ ռազմական բախում․ այժմ էլ՝ Պակիստան-Աֆղանստան

Sat, 14 Mar 2026 11:00:03 +0400


Պակիստանի զինված ուժերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել Ռավալպինդիի մոտակայքում, որը Պակիստանի մայրաքաղաքի արբանյակային քաղաք է, հաղորդում է Dawn թերթը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ ԱԹՍ-ների անկման հետևանքով զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Իսլամաբադի շրջանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է, սակայն սահմանափակումները շուտով վերացվել են։

Ավելի վաղ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իսլամաբադում գտնվող «ռազմական օբյեկտի» վրա ավիահարվածների մասին։ Նախարարությունը հայտարարել էր, որ հարձակման հետևանքով հակառակորդի շրջանում «զգալի մարդկային և նյութական կորուստներ են եղել»։ Հինգշաբթիից մինչև ուրբաթ գիշեր Պակիստանի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Քաբուլին, ըստ TOLO News հեռուստաալիքի։ Հարձակումները նաև թիրախավորել են Աֆղանստանի Ղանդահար, Պակտիա և Պակտիկա նահանգներում գտնվող թիրախները։ Հակադարձելով՝ Աֆղանստանը հարվածել է Պակիստանի Խայբեր-Պախտունխվա նահանգում գտնվող ռազմական թիրախներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հարուստ ԱՄՆ-ն էլ ահռելի պարտքեր ունի․ տվյալներ

Հարուստ ԱՄՆ-ն էլ ահռելի պարտքեր ունի․ տվյալներ Wed, 18 Mar 2026 16:30:22 +0400 ԱՄՆ պետական…

9 րոպե ago

Ում է զանգահարել ՔՊ-ական Մհեր Ախտոյանը Վալոդյայի սպանությունից առաջ. նոր մանրամասներ

Ում է զանգահարել ՔՊ-ական Մհեր Ախտոյանը Վալոդյայի սպանությունից առաջ. նոր մանրամասներ Wed, 18 Mar 2026…

21 րոպե ago

Դավիթ Ախտոյանը զանգահարել է Նարեկ Օհանյանին. նոր մանրամասներ

Դավիթ Ախտոյանը զանգահարել է Նարեկ Օհանյանին. նոր մանրամասներ Wed, 18 Mar 2026 16:11:27 +0400 Latest…

28 րոպե ago

Այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ

Այդ տարածքները երբեք որպես զորանոց չեն օգտագործվել, երբևէ չեն շահագործվել որպես ռազմական օբյեկտ Wed, 18…

30 րոպե ago

ԱՄՆ-ն մտադիր է ջերմացնել հարաբերությունները Կրեմլի հետ․ ո՞րն է շահը

ԱՄՆ-ն մտադիր է ջերմացնել հարաբերությունները Կրեմլի հետ․ ո՞րն է շահը Wed, 18 Mar 2026 16:00:07…

39 րոպե ago

AntiCor․ Ապահովագրությունից մինչև դեղատոմս․ ինչպես է ձևավորվում կոռուպցիոն շղթան առողջապահությունում

AntiCor․ Ապահովագրությունից մինչև դեղատոմս․ ինչպես է ձևավորվում կոռուպցիոն շղթան առողջապահությունում Wed, 18 Mar 2026 15:45:49…

53 րոպե ago