Բողոքի ակցիա է․ ինչից են բողոքում բնակիչները
Sat, 14 Mar 2026 11:05:22 +0400
Մարտի 14֊ին, Կենտրոն վարչական շրջանի Գոհար Գասպարյան՝ նախկին Վերին Անտառային փողոցում բնակիչներն իրականացնում են բողոքի ակցիա։ Նրանք դժգոհում են, որ Երևանի քաղաքապետարանը անուշադրության է մատնել փողոցը և 6 տարուց ավելի է՝ նորոգման որևէ աշխատանք չի իրականացրել։ Բնակիչները 3 տարի առաջ իրենց սեփական միջոցներով են ասֆալտապատել փողոցը, սակայն այժմ փողոցը գտնվում է անմխիթար վիճակում։ Բազմիցս բնակիչները ստորագրահավաքի միջոցով դիմել են քաղաքապետարան, սակայն ստացել են բացասական պատասխաններ։ Արդեն անհնար է այս փողոցում մեքենա վարել, ինչպես նաև ցեխի և փոշու միջով քայլել, ասում են բնակիչները։