«Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես

«Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես

Sat, 14 Mar 2026 11:15:48 +0400


«Հրապարակի» զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անահիտ Քոչարյանն է:

– Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղակիորեն արգելում է խոսել Արցախի, Արցախի պատմության մասին: Նա աշխատանքից հեռացրել է Ցեղասպանության թանգարանի տնօրենին, քանի որ վերջինս հանդգնել է Վենսին Արցախի մասին գիրք նվիրել: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի ներսում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել, եւ եթե ինքն ասում է, որ Արցախի հարցը փակված է, որեւիցե մեկն իրավունք չունի հակառակը պնդելու կամ գոնե երազելու….

– Այո, Փաշինյանի կարծիքով` Հայոց պատմությունը սկսում է իր ժամանակներից` 2018 թվականից, եւ իրենով էլ երեւի կվերջանա, եթե այսպես շարունակվի: Արդեն այնքան եմ զզվել այս իրավիճակից, այսքան խոսում ենք, այսքան վրդովվում ենք, բայց արդյունք չկա․ այս մարդն ինչ ուզում, անում է, իսկ ովքեր կարող են այս ամենի դեմն առնել, չեն անում ոչ մի կոնկրետ քայլ: Խոսքը մեր այս ընդդիմություն կոչվածի մասին է, նրանք ունեն լծակներ, վստահ եմ, որ մեծ ցանկության դեպքում կարող են ամեն ինչ էլ անել, սակայն մի դեմք են դարձել, մատը մատին չեն ուզում տալ: Ես արդեն անգամ փորձում եմ լուրեր չկարդալ, որովհետեւ էլ չեմ դիմանում: Մի աղետի, մի կորստի ու ցավի հետ չհաշտված, մի նոր՝ ավելի մեծ ու ցավոտ հարված ենք ստանում:

– Բայց երբեւէ կպատկերացնեի՞ք, որ անկախ երկրում կգա այնպիսի ժամանակ, որ պատմություն հիշելը, կարդալը երկրի առաջին դեմքի մակարդակով կարգելվեն:

– Սովետի ժամանակ էլ կար արգելված գրականություն, ինձ թվում է՝ վերադառնում ենք սովետական կարգերին: Մեզ այսօր արգելում են` հայրենասիրություն, ազգասիրություն, ազգային ամեն բան արգելված է, ազգային դիմագիծ ունեցող թատրոնները փակվում են, Եկեղեցին, որն ամենաազգային կառույցն է, մեծ հարվածների տակ է, այսինքն` մեր երկրի ղեկավարը երկրի առաջին ամենամեծ թշնամին է, այդպես է ստացվում: Ես երբեք չէի պատկերացնի, որ կհասնենք նման կետի: Մարդը, լինելով երկրի ղեկավար, թշնամաբար է վերաբերվում իր ղեկավարած երկրին, ես նման բան չեմ տեսել իմ կյանքում:

– Փաշինյանի պնդմամբ` Արցախի մասին խոսելը պատերազմի կոչ է:

– Իսկ ինչո՞ւ, Ալիեւը կարող է ամեն ինչ էլ խոսել, իսկ մենք իրավունք չունե՞նք մեր պատմական հայրենիքի մասին խոսել: Էդ ո՞նց է ստացվում, որ ադրբեջանցիների համար չկա նման վտանգ, ինչ ասես, խոսում են, բայց մենք անգամ մի անմեղ խոսքով վտանգ ենք ստեղծում, լավ, կարելի՞ է այդքան ստրկամիտ լինել եւ փորձել ստրկացնել երկիրն ու ժողովրդին:

– Դե, ասում են` բանակը նախկին իշխանությունները թալանել են, դրա համար պետք է խուսափենք պատերազմից:

– Սուտ: Լավ, ենթադրենք՝ էդպես է, ութ տարի իշխանության ես, ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես: Ամեն ինչ թողնեիր եւ բանակը հզորացնեիր, եթե այդքան թույլ էր, այլ ոչ թե բանակը կազմաքանդեիր:

– Ընտրությունների հետ կապված՝ ի՞նչ կարծիք ունեք:

– Հույսեր ունեմ, որ կլինեն փոփոխություններ: Ես գյումրեցի եմ, վերջերս տեսա, թե ինչպես դիմավորեցին նրան, անկեղծ ասած` մի քիչ ընկճվեցի, թեպետ մտածում եմ, որ բեմադրված էր այդ ամենը, սակայն, ամեն դեպքում, այդ տեսարանը տեսնելուց հետո գնացել եմ թատրոն ու երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Վարչապետ թագավոր, հորդ գերեզմանին մեռնեմ… էս խոսքերը, որ լսեցի, վատացա իրոք, անգամ մի քանի հոգի իրավունք չունեին նման խոսքեր շռայլելու մի ղեկավարի, որը երկիրն ավերում է: Չի կարելի լինել ստրկահոգի: Հույս ունեմ, որ ընտրություններով ինչ-որ բան կփոխվի:

– Իշխանություններն ասում են՝ «Գյումրի 2» չի լինելու: Ի՞նչ է դա նշանակում:

– Գյումրիում ոչ մի անօրինական բան տեղի չի ունեցել, պարզապես Գյումրին չի ընտրել իրեն, Գյումրին հաղթել է ՔՊ-ին, եւ նման հայտարարություններով ուզում են ասել` այլեւս չի լինելու երկրորդ նման դեպքը: Այժմ Գյումրին չունի քաղաքապետ, ինչպես երկիրը տեր չունի, այնպես էլ Գյումրին քաղաքապետ չունի: Քաղաքապետ չունենալը խիստ զգացվում է Գյումրիում, փողոցները, քաղաքի վիճակը… տեսնել է պետք, Գյումրին անտերության է մատնված:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երկրաշարժից տուժածների թիվը հասել է 132-ի

Երկրաշարժից տուժածների թիվը հասել է 132-ի Mon, 16 Mar 2026 17:30:24 +0400 Նիդերլանդների Էլեվելդ գազի…

5 րոպե ago

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի իմ պայուսակը` կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի իմ պայուսակը` կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան Mon, 16…

7 րոպե ago

Ով կարող է լինել Ծառուկյանի շեֆ-խոհարարը

Ով կարող է լինել Ծառուկյանի շեֆ-խոհարարը Mon, 16 Mar 2026 17:15:06 +0400 UFC-ի թեթև քաշային…

20 րոպե ago

Դատարանը մերժեց Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկան

Դատարանը մերժեց Ռուզաննա Խաչատրյանի քրոջ աղջկան Mon, 16 Mar 2026 17:09:16 +0400 Latest news from…

26 րոպե ago

Ովքեր են մեղավոր ներկայիս էսկալացիայի համար

Ովքեր են մեղավոր ներկայիս էսկալացիայի համար Mon, 16 Mar 2026 17:00:29 +0400 Մերձավոր Արեւելքի ներկայիս…

35 րոպե ago

Տիրադավներից Աբրահամ սրբազանը հեռանում է

Տիրադավներից Աբրահամ սրբազանը հեռանում է Mon, 16 Mar 2026 16:53:52 +0400 Ն. Ս. Օ. Տ.…

41 րոպե ago