Նախկին նիկոլականի նամակը ներկա նիկոլականին

Նախկին նիկոլականի նամակը ներկա նիկոլականին

Sat, 14 Mar 2026 11:34:09 +0400


Նախկին նիկոլականի նամակը ներկա նիկոլականին

Սիրելի՛ ընկեր,
Ես 2018-ին, լինելով պետական պաշտոնյա Արցախում, ողջունել եմ Փաշինյանին, երբ նա Գյումրիից հասել էր Երևան։

Ես նույնպես տոնել եմ հեղափոխությունը՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Կիսել եմ Նիկոլի մաքսիմալիզմը, այդ թվում այն պատկերացումը, որ Արցախը դիտարկվում էր որպես Հայաստանի Հանրապետության մաս։

2020-ի պարտությունից հետո, նոյեմբերի 9-ը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ անվանել եմ մեծագույն խայտառակություն։ Բայց նաև չեմ տեսել իրական այլընտրանք։

Քաղաքական դաշտում առկա հիմնական հակառակորդները, ըստ էության, Նիկոլից տարբերվող բովանդակային տեսակետ չէին ներկայացնում՝ թիրախավորելով հիմնականում նրա անձը։

2020 թվականից հետո ես անգամ կոնֆլիկտների մեջ եմ մտել շատերի հետ, այդ թվում՝ հարազատ մարդկանց։ Պատճառը պարզ էր․ ես պաշտպանել եմ այն մոտեցումը, որ պետք չէ թիրախավորել Հայաստանի իշխանություններին, իսկ Արցախի հարցում ռուսական կողմին չպետք է անվերապահորեն հաշվի առնել։

Արցախի կորստից ամիսներ առաջ ես պաշտպանել եմ Ադրբեջանի հետ առանձին բանակցելու գաղափարը։ Նույնիսկ իմ թեկնածությունն եմ առաջարկել, որպեսզի ընդգրկվեմ բանակցային գործընթացում։
Ես համոզված էի, որ պետք է ժամանակ շահել։ Որպես միջնաժամկետ լուծում տեսնում էի Սամվել Բաբայանի առաջարկը, որովհետև այդ պահին այլ իրական առաջարկ պարզապես չկար։

Տեղահանությունից և կորստից հետո փորձել եմ կապ հաստատել իշխանության ներկայացուցիչների հետ, և ի վերջո դա հաջողվել է։

Մի շարք հանդիպումներից հետո եկել եմ ծանր եզրակացության․ Արցախի հարցում այս իշխանությունը ի սկզբանե տրամադրված է եղել փակել այդ հարցը՝ անգամ մեզ զոհելու գնով, որպեսզի երկարաձգի սեփական իշխանությունը։

Նրանք ոչ միայն չեն ցանկանում Արցախ, այլև չեն ցանկանում տեսնել ուժի վրա հիմնված պետություն։ Այս մարդկանց համար կա մեկ նպատակ՝ պայմանավորվել թուրքերի հետ և մնալ իշխանության այնքան երկար, որքան հնարավոր է։

Սիրելի՛ ընկեր,
Գիտեմ, թե որքան դժվար է ընդունել սեփական հավատքի սնանկությունը։ Գաղափարի նվիրյալի համար առաջնորդը հաճախ դառնում է ամեն ինչ, և նրա սին լինելը երբեմն հավասարազոր է սեփական մարմնից ու հոգուց մի կտոր կտրելուն։

Այդ պատճառով ես ընտրել եմ այս նամակի ձևաչափը։ Խոսում եմ քեզ հետ, որովհետև ես նույնպես ձեզնից մեկն եմ եղել։

Գուցե ավելի մոլի։
Գուցե ավելի մարտնչող, քան այսօր դու ես….

Արամայիս Աղաբեկյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գերմանիայում պատրաստվում են կանցլերի պաշտոնանկությանը․ ո՞վ կփոխարինի

Գերմանիայում պատրաստվում են կանցլերի պաշտոնանկությանը․ ո՞վ կփոխարինի Mon, 03 Aug 2026 13:30:47 +0400 Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության…

10 րոպե ago

Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը

Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը Mon, 03 Aug 2026 13:22:27 +0400 Նոր ձևավորված Խորհրդարանում ԱԺ…

18 րոպե ago

Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ–ում և այլուրեք

Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ–ում և այլուրեք Mon, 03 Aug 2026 13:15:33 +0400…

25 րոպե ago

Թրամփը չեղարկել է Իրանին հարվածելու որոշումը, բայց․․․

Թրամփը չեղարկել է Իրանին հարվածելու որոշումը, բայց․․․ Mon, 03 Aug 2026 13:00:25 +0400 ԱՄՆ նախագահ…

40 րոպե ago

Ադանան քաբաբ չէ, մեր հայրենիքի մի մասն է․ Նարեկ Կարապետյան

Ադանան քաբաբ չէ, մեր հայրենիքի մի մասն է․ Նարեկ Կարապետյան Mon, 03 Aug 2026 12:44:32…

56 րոպե ago

Հիմա ասում եմ՝ ինչ է լինելու տարվա վերջում

Հիմա ասում եմ՝ ինչ է լինելու տարվա վերջում Mon, 03 Aug 2026 12:41:06 +0400 Ազգային…

60 րոպե ago