«Տրվողին սիրե՞լ է պետք». Բաքվում շարունակում են գովերգել Փաշինյանին

«Տրվողին սիրե՞լ է պետք». Բաքվում շարունակում են գովերգել Փաշինյանին

Sat, 14 Mar 2026 14:15:40 +0400


Այն, որ Նիկոլ Փաշինյանի ոչ միայն վերջին, այլև ընդհանրապես բոլոր ադրբեջանամետ և հայության համար ազգադավ հայտարարությունները մեծ խանդավառությամբ են ընդունում Բաքվում, վաղուց օրինաչափ փաստ է։ Նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը բացառելու մասին խոսքերից մինչև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարին հեռացնելու՝ նրա միանձնյա ու հակասահմանադրական որոշումը կրկին հայտնվել են ադրբեջանական մասմեդիայի ուշադրության կենտրոնում։

Նրան գովում են և ողջունում, բայց իրականում հեգնանքով նշում, որ Փաշինյանը խաղում է Բաքվի կանոնոններում։ Դրանում ճշմարտություն, ցավոք սրտի, կա․ վկան վարչապետի աթոռից կառչած անձի՝ ի տես Ալիևի ոչ պատահական խոստովանություններն ու վստահեցումներն են։ Եվ այս նվաստացուցիչ քայլերն էլի ի հաշիվ բոլորիս ազգային և անձնական արժանապատվության․․․

«Ըստ երևույթին, վերջերս Հայաստանի ղեկավարության մոտ նկատվում է յուրահատուկ քաղաքական լուսաբաց։ Հարևան երկրում, թեև միայն քաղաքական իստեբլիշմենթի մակարդակով, մարդիկ աստիճանաբար սկսում են ճանաչել մի պարզ փաստ. անհնար է կառուցել ապագա, եթե ողջ հանրային քաղաքականությունը հիմնված է անցյալին անընդհատ հղում կատարելու վրա,-մեկնաբանելով Փաշինյանի վերջին հայտնի հայտարարությունները՝ գրում է ադրբեջանցի վերլուծաբան Ֆահրի Ակիֆօղլուն,- Դատեք ինքներդ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է այսպես կոչված «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Էդիտա Գզոյանին։ Կառավարության ղեկավարը իր որոշումը բացատրել է բավականին անկեղծ և անմիջականորեն։ Նրա խոսքով՝ պետական ​​քաղաքականությունը պետք է լինի միասնական և չի կարող ձևավորվել տարբեր կառույցների կամ անհատ պաշտոնյաների կողմից, որոնք փորձում են հետապնդել իրենց սեփական օրակարգը»։

Փորձագետն առանձնահատուկ համակրանքով է հիշատակել ճեպազրույցի ժամանակ Փաշինյանի արած հետևյալ ՝ սեփական ցանկությամբ տրվողի անկեղծությամբ արված խոստովանությունը՝ «Որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել՝ ի՞նչ ա դա նշանակում․․․(Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար – խմբ․)Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումով։ Ես դա համարել եմ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»:

«Այս խոսքերը ներկայացնում են Հայաստանի ղեկավարության հռետորաբանության զգալի փոփոխություն։ Փաշինյանը փաստացի ընդգծում է, որ պետական ​​քաղաքականությունը պետք է հիմնված լինի երկրի պրագմատիկ շահերի վրա, այլ ոչ թե առանձին խմբերի գործողությունների վրա, որոնք շարունակում են առաջ մղել հին գաղափարախոսական դիրքորոշումները։ Նրա հայտարարությունը ենթադրում է, որ անցյալի հակամարտությունների անվերջ վերանայումը միայն մեծացնում է լարվածությունը և կարող է հանգեցնել հետագա սրացման։ Հետևաբար, Հայաստանի ղեկավարությունը, ըստ երևույթին, փորձում է քաղաքական ուղղության վրա վերահսկողությունը կենտրոնացնել պաշտոնական հաստատությունների ձեռքում»,-ընդգծում է Ակիֆօղլուն։

Նրա պնդմամբ, «Փաշինյանի նման որոշումը կառաջացնի ուժեղ դիմադրություն ռևանշիստական ​​շրջանակների շրջանում: Նրանք ասում են, որ Փաշինյանը դավաճանել է, հանձնել Ղարաբաղը և, ընդհանուր առմամբ, ժողովրդի թշնամի է: Միևնույն ժամանակ, Հայաստանի այս ենթադրյալ հայրենասերները լռում են այն մասին, որ հենց Փաշինյանի շնորհիվ է, որ Եռաբլուրը չի դարձել ավելի լայն, քան այսօր է»։

Մինչ իրական հայրենասեր ու ազգի աղետալի ճակատագրով տառապող մարդիկ շարունակում են «կուլ տալ Փաշինյանի դառը և մահացու դեղահաբերը», Բաքուն հերթական անգամ դափնեպսակ է կախում նրա պարանոցից, հընթացս նոր առաջադրանք տալով։ Ինչպես ասում են՝ տրվողին «սիրել» է պետք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին

Վերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Mon, 16 Mar 2026 13:27:17…

24 րոպե ago

Իրականում ի՞նչ են առաջարկել Արգենտինային

Իրականում ի՞նչ են առաջարկել Արգենտինային Mon, 16 Mar 2026 13:15:15 +0400 Ինչպես հայտնի է, Ֆուտբոլի…

36 րոպե ago

Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հայտարարությունը Mon, 16 Mar 2026 13:04:37…

47 րոպե ago

Ով է հոսանքազրկել Տեր-Պետրոսյանի առանձնատունը

Ով է հոսանքազրկել Տեր-Պետրոսյանի առանձնատունը Mon, 16 Mar 2026 13:00:45 +0400 Սույն թվականի մարտի 15-ի…

51 րոպե ago

Ինչպես են մեքենաները վնասվում սրանց անգործության հետևանքով

Ինչպես են մեքենաները վնասվում սրանց անգործության հետևանքով Mon, 16 Mar 2026 12:55:33 +0400 Երևանի ավագանու…

56 րոպե ago

Աջապահյանի օրհնությամբ ներկայացվել է Մխիթար Գոշի «արդար դատավորի» պատկերացումը

Աջապահյանի օրհնությամբ ներկայացվել է Մխիթար Գոշի «արդար դատավորի» պատկերացումը Mon, 16 Mar 2026 12:45:47 +0400…

1 ժամ ago