Առաջ կռվում էինք թշնամու դեմ, այսօր՝ Նիկոլի դեմ…

Առաջ կռվում էինք թշնամու դեմ, այսօր՝ Նիկոլի դեմ…

Sat, 14 Mar 2026 15:45:51 +0400


Շվեյցարիայի պատգամավորներից մեկին լսում էի, ով հուզված էր, երբ խոսում էր Բագրատ Սրբազանի մասին։ Նա զարմացած էր, որ Բագրատ Սրբազանը, նույնիսկ բանտում լինելով, չի ընկճվում և իրեն ազատ է զգում։ «Ամենաշատը տպավորված եմ նրանով», – ասում էր եվրոպացի պատգամավորը։ Տպավորիչ էր նրա համար, որ հայ մարդը ֆիզիկական ճնշման տակ կարող է մնալ հոգեպես անպարտելի, պահել իր արժանապատվությունն ու ազատությունը։
Բագրատ Սրբազանը, անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, գրել է.
«Կարդացի Եվրոպական Խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ։ Ավելին սպասելի չէր…
Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ…
Ես՝ բանտում, դու՝ ոչ,
բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ճշմարտությունը ազատարար է…»

Նա ընդգծում է այն, ինչ շատերի համար տեսանելի չէ. ֆիզիկական կալանքը չի կարող ստվերել հոգևոր ազատությունը, ճշմարտության և հայրենասիրության ուժը: Երբ նախկինում մենք թշնամուն էինք ասում, որ վախեր ունի մեզնից, այսօր նույն բանն ասում ենք ներքին թշնամուն, այն իշխանությանը, որը խլում է է մեր ազատությունը։
Ահա թե ինչու Բագրատ Սրբազանը վերջում գրում՝
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
13.03.2026

Մի կոչում, որն ընդգծում է, որ հայրենիքը պաշտպանող զինվորը միշտ մեր կուռքն է եղել: Նախկինում նա պաշտպանում էր մեզ դրսի սպառնալիքից, այսօր նա կանգնած է հայրենիքի գաղափարի ու ճշմարտության կողքին, նույնիսկ բանտի պատերի ներսում: Նրանց համար ֆիզիկական ազատությունը երկրորդական է. իրական ազատությունը գալիս է ճշմարտության ու բարոյական բարձրության գիտակցությունից:

Այսօր հայրենիքի կալանավորները պայքարում են մեր մի բուռ հայրենիքը պահելու համար: Այսպիսով, անվանել նրանց «հայրենիքի կալանավորներ» ոչ միայն ընդունելի է, այլև պարտադիր, որովհետև նրանք շարունակում են լինել մեր ազգային ոգու, մեր հոգևոր հաղթանակի խորհրդանիշը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայ կինոյի հսկան ու նրա թողած հետքը

Հայ կինոյի հսկան ու նրա թողած հետքը Sat, 17 Oct 2026 21:00:14 +0400 Հայկական կինոյի…

5 րոպե ago

Իրո՞ք, «պարոն վարչապետ»

Իրո՞ք, «պարոն վարչապետ» Sat, 17 Oct 2026 20:45:36 +0400 Փաշինյանը կարծիքով Հայաստանը մեծ ներուժ է…

20 րոպե ago

Նոր հարստացման մեթոդներ չկան, բայց մոտեցումներն են փոխվում

Նոր հարստացման մեթոդներ չկան, բայց մոտեցումներն են փոխվում Sat, 17 Oct 2026 20:43:46 +0400 Latest…

22 րոպե ago

Էներգետիկ անցումային փուլը պահանջում է նոր մետաղների տեսակներ

Էներգետիկ անցումային փուլը պահանջում է նոր մետաղների տեսակներ Sat, 17 Oct 2026 20:41:18 +0400 Latest…

24 րոպե ago

Ներդրողների տեսանկյունից կան ռիսկեր ներդրումների հետ կապված

Ներդրողների տեսանկյունից կան ռիսկեր ներդրումների հետ կապված Sat, 17 Oct 2026 20:39:29 +0400 Latest news…

26 րոպե ago

Շատ ընկերություններ իրենց ոլորտում կանանց ներգրավելու նպատակ չեն դնում

Շատ ընկերություններ իրենց ոլորտում կանանց ներգրավելու նպատակ չեն դնում Sat, 17 Oct 2026 20:37:27 +0400…

28 րոպե ago