Եվրախորհրդարանը՝ Նիկոլի հարազատ միջավայր

Եվրախորհրդարանը՝ Նիկոլի հարազատ միջավայր

Sat, 14 Mar 2026 19:45:52 +0400


Ինչպես երևում է, հայոց եկեղեցու դեմ իր նախաձեռնած պատերազմում պարտվելով մի ուղղությամբ՝ վարչապետի աթոռից կառչած անձը փորձում է դա փոխհատուցել մեկ այլ ուղղությամբ գրոհներով: Առաջին ուղղությունը կիրակնօրյա պատարագներն իր ներկայությամբ ոչ կանոնական դարձնելն էր: Վերջին երկու պատարագին այն մատուցող քահանաները բանի տեղ չեն դրել նրա ներկայությունը: Կարծում եմ, որ դա փորձարկում էր, թե ինչ աստիճանի հաջողության է հասել ինքն այդ առումով: Պարզվեց, որ ամբողջովին տապալվել է, ու այդ պատճառով էլ դադարեցվեց առաջին ուղղությունը: Երկրորդն առանձին եպիսկոպոսների և Վեհափառի դեմ հարուցված՝ բացարձակ անհիմն քրեական գործն էր: Որով նաև փորձ կատարվեց տապալել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը: Ինչը նրան կիսով չափ հաջողվեց, քանի որ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների բացակայության պայմաններում ժողովն ընթացավ նախատեսվածից ավելի ցածր կարգավիճակով:

Երկրորդ ուղղությունը դեռևս շարունակվում է նախկինում արդեն կիրառված՝ եկեղեցականներին կամ աշխարհիկ ժողովականներին հարցաքննության կանչելու եղանակով: Դա կիրառվեց նաև մարտի 10-ից 13-ն անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների նկատմամբ: Եվ եթե նախկինում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրահանգով քննիչները մարդկանց հրավիրում էին որպես վկաներ, այս անգամ կատարվեց «առաջընթաց»: ժողովի մասնակիցներից Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին հարցաքննության էին կանչել արդեն մեղադրյալի կարգավիճակում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։ Ով ներկա է եղել քննչական կոմիտեում անցկացված հարցաքննությանը:

Ենթադրում եմ, որ իրավական ապօրինության «առաջընթացն» ապահովվել է Եվրամիության պաշտոնյաների կողմից հավանություն ստանալուց հետո: Վերը նշված անձը, հիշեցնեմ, մի քանի օր առաջ մեկ-երկու օրով ուղևորվել էր Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպական խորհրդարանի նիստին: Նրա ելույթը կարող ենք համարել ոչ թե անկախ ու ինքնիշխան երկրի ղեկավարի, ինչն անընդհատ թմբկահարվում է նրա կողմից, այլ այդ պաշտոնում թուրք-ադրբեջանական տանդեմի գործակալի ելույթ: Ինչի վկայությունն էր ընդդեմ հայոց եկեղեցու, ընդդեմ Ղարաբաղյան շարժման, ընդդեմ ընդհանրապես հայության բովանդակությունը: Ինչը, բնականաբար, ծափահարությունների արժանացավ դահլիճում նստածների կողմից: Արցախի ինքնիշխանությանը կողմ ծափահարություններն այսօր վերածվել են հակահայկականությանը կողմ ծափահարությունների: Այնտեղ կծափահարեին նաև այն դեպքում, եթե հայտարարվեր, որ Հայաստանի ղեկավարը համաձայնել է 300 հազար ադրբեջանցի իր երկրում ընդունելու՝ Ադրբեջանի նախագահի պահանջի կատարմանը:

Ի դեպ, ասեմ, որ հատկապես այդ հարցը խիստ հոգեհարազատ է եվրոպացի պատգամավորների մեծամասնությանը: Որովհետև իրենց երկրներում գործում է գաղթականների բեռի արդարացի բաշխման սկզբունքը: Ըստ որի, յուրաքանչյուր մերժված գաղթականի համար տվյալ պետությունը պետք Եվրամիությանը մուծի 250 հազար եվրո փոխհատուցում: Հունգարիան, որի օրենսդրությունն այդ առումով չի համապատասխանում ընդհանուր եվրոպական ոգուն, ընկել է դրա տակ՝ մուծելով 200 միլիոն եվրո: Երկիրը, միաժամանակ, օրական 1 միլիոն եվրոյի տուգանք է մուծում ԵՄ-ին, քանի դեռ եվրոպականի հետ չի համապատասխանեցրել օրենսդրությունը: Ի դեպ, վերջերս ԵՄ-ում խստացվել են գաղթականների մուտքի կանոնները, բայց դա վերաբերվում է միայն յուրաքանչյուր երկրին նշանակված քվոտայից դուրս մուտք գործող անօրինական գաղթականներին:

Քանի որ անցանք Եվրոպային, չեմ կարող չներկայացնել համաեվրոպական իրավունքի դրսևորման՝ օրերս ընդունված կանոններից մեկը: Բուլղարիայի առումով ԵՄ բարձրագույն դատարանը որոշել է, որ Իտալիայում կատարված՝ Բուլղարիայի քաղաքացու սեռափոխման գործողությունը պետք է օրինական ճանաչվի նաև այդ անձի հայրենիքում: Թեկուզ և բուլղարական օրենսդրությամբ սեռափոխումն արգելված է: Սեռափոխման գործողության մեջ է մտնում թե՛ վիրահատությունը և թե՛ սեռափոխման իրավական ճանաչումը: Կարծում եմ, որ պետք է շնորհավորենք բոլոր այն հայաստանցիներին, ովքեր ողջ հոգով ձգտում են դեպի Եվրոպա: Ի դեպ, Միացյալ Նահանգներում, նախագահ Թրամփի հրամանագրով արգելվել է մանուկների սեռափոխումն առանց ծնողների գրավոր համաձայնության: Ինչը գործում էր նախագահ Բայդենի օրոք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հալեպում հայ կնոջը թալանել և սպանել են

Հալեպում հայ կնոջը թալանել և սպանել են Sat, 14 Mar 2026 23:45:09 +0400 Գողության համար…

4 ժամ ago

ԱՄՆ փոխնախագահ Վենսին ընդունելիս ձեր քայլը կենդանացրեց Ջորջ Օրուելի հայտնի միտքը

ԱՄՆ փոխնախագահ Վենսին ընդունելիս ձեր քայլը կենդանացրեց Ջորջ Օրուելի հայտնի միտքը Sat, 14 Mar 2026…

4 ժամ ago

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է դադարեցնել կրակն Իրանի դեմ և սկսել բանակցություններ

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է դադարեցնել կրակն Իրանի դեմ և սկսել բանակցություններ Sat, 14 Mar 2026…

4 ժամ ago

Դերասանը դատի է տվել՝ սերիալը նորից ցուցադրելու համար

Դերասանը դատի է տվել՝ սերիալը նորից ցուցադրելու համար Sat, 14 Mar 2026 23:00:04 +0400 Բրազիլացի…

4 ժամ ago

«Խաղաղություն» բառն ամենաշատ կիրառողը թշնամի է խաղաղություն գաղափարին․ Ռոբերտ Քոչարյան

«Խաղաղություն» բառն ամենաշատ կիրառողը թշնամի է խաղաղություն գաղափարին․ Ռոբերտ Քոչարյան Sat, 14 Mar 2026 22:43:50…

5 ժամ ago

Հայտնի գրական երկի առաջին հրատարակությունը վաճառվել է աճուրդով

Հայտնի գրական երկի առաջին հրատարակությունը վաճառվել է աճուրդով Sat, 14 Mar 2026 22:30:38 +0400 Ռուս…

5 ժամ ago