Ցուցում են տվել Օմանում աշխատող դիվանագետներին՝ հեռանալ այդ երկրից
Sat, 14 Mar 2026 20:00:35 +0400
ԱՄՆ Պետդեպարտամենտը ցուցում է տվել Օմանի Սուլանությունում աշխատող ամերիկացի դիվանագետների եւ դիվանագիտական առաքելության մյուս աշխատակիցների մի մասին հեռանալ այդ երկրից։ Օմանում մնալու են միայն այն դիվանագետներն ու մյուս աշխատակիցները, որոնց պարտականությունները համարվում են արտակարգ։
Պետդեպը նաեւ կոչ է արել չեղարկել Օման ուղեւորությունները՝ Իրանի կողմից հարվածների սպանռալիքով պայմանավորված։ Նաեւ՝ ամերիկացիներին խորհուրդ չի տրվում այցելել Օմանի՝ Եմենի հետ սահմանին մերձակա հատվածներ։