Ինչպես են ծանոթացել Հովհաննես Այվազովսկին ու Պետրոս Ադամյանը

Ինչպես են ծանոթացել Հովհաննես Այվազովսկին ու Պետրոս Ադամյանը

Sat, 14 Mar 2026 21:30:36 +0400


Երկու հայ տաղանդավոր անհատականությունների՝ Հովհաննես Այվազովսկու եւ Պետրոս Ադամյանի ծանոթությունը տեղի է ունեցել 1883 թվականի ձմռան վերջին։ Այվազովսկին այդ ժամանակ ապրում եւ աշխատում էր Թեոդոսիայի իր առանձնատանը` երիտասարդ կնոջ՝ Աննա Սարկիսովայի հետ, եւ ցանկանում էր Թեոդոսիայում նավահանգիստ կառուցել։ Այվազովսկու կտավները մեծ պահանջարկ ունեին եւ վաճառվում էին մեծ հաջողությամբ։ Նա շատ էր ճամփորդում։ Այն ժամանակ Ղրիմում նախատեսվում էր կառուցել Սեւաստոպոլի առեւտրական նավահանգիստը։ Այվազովսկին հետաքրքրված էր, որ իր հայրենի քաղաքն արագ զարգանա, եւ որոշում է առաջ մղել Թեոդոսիայի ապագայի հետ կապված հարցերը՝ ճանապարհների եւ հաղորդակցության նախարարությունում։ Նա նամակ է գրում այն ժամանակվա Ճարտարագետների խորհրդի նախագահ Վասիլի Սալովին, որ առեւտրային նավատորմը հարկ է կառուցել ոչ թե Սեւաստոպոլում, այլ՝ Թեոդոսիայում։ Այդ առաջարկով նա մեկնում է նախ՝ Կերչ, ապա՝ Սիմֆերոպոլ, իսկ արդեն փետրվարի վերջին՝ Մոսկվա, որտեղ էլ տեղի է ունենում ճակատագրական հանդիպումն ու ծանոթությունը հայ տաղանդավոր դերասանի հետ։ Այդ շրջանում Պետրոս Ադամյանը հյուրախաղերով գտնվում էր Մոսկվայում։ Իմանալով այն մասին, որ Այվազովսկին ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ ու ծանոթանալ, Ադամյանը շտապում է հանդիպել մեծ ծովանկարչի հետ։ Հանդիպումը կայանում է հայտնի հայ վաճառական Հովհաննես Անանյանցի տանը, որտեղ հյուրընկալվել էր Այվազովսկին։

Այդ ծանոթության մասին Ադամյանն իր օրագրում մարտի 6-ի թվով հետեւյալ գրառումն է թողել․ «Անցյալ կիրակի ծանոթացա Այվազովսկու հետ, որը ցանկություն էր հայտնել հանդիպել ինձ հետ։ Նա չորս րոպեում գրիչով ծովային տեսարան նկարեց ու նվիրեց ինձ։ Կարող եք պատկերացնել միայն, թե որքան ուրախացա։ Հետո նա ցանկացավ լսել ինձ։ Ես կարդացի «Դարբինների գործադուլը»՝ ի պատասխան նրա նվիրած նկարի։ Նկարն առհավետ ինձ մոտ է, իսկ խոսքերս թռան ու անէացան օդում»։

Հետագայում երկու մեծ հայի ծանոթությունը վերածվում է ամուր բարեկամության։ Այվազովսկին եւ Ադամյանը հետո հաճախակի են հանդիպել։ Երկու մեծանուն հայազգի տաղանդները պարզապես չէին կարող չբարեկամանալ։ 1883 թվականին Այվազովսկին բացել է մեծ ցուցահանդես՝ Սանկտ Պետերբուրգում։ Պետերբուրգի ողջ բարձրաշխարհիկ հասարակությունն ու մտավոր սերուցքը հավաքվել էին՝ դիտելու Այվազովսկու նոր ծովանկարները։ Այդ ցուցահանդեսին նա կարողանում է վաճառել մի քանի կտավ։ Ուղեւորությունից գոհ՝ վերադառնում է Թեոդոսիա եւ պատրաստվում Հին Հունաստանի մշակութային ժառանգության հետ ծանոթանալու համար իր՝ առաջիկայում կայանալիք ճամփորդությանը։ Ի դեպ, Այվազովսկու ջանքերը զուր տեղը չեն անցել։ Թեոդոսիայի առեւտրական նավահանգիստը կառուցվել է 1892-95 թթ․։ Եվ նավահանգիստը գործում է մինչ օրս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ Sat, 05 Sep…

3 ժամ ago

Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

Սրանց ամեն ինչն է ֆեյք...կեղծ, հորինված, արհեստական... Sat, 05 Sep 2026 23:35:59 +0400 Սրանց ամեն…

3 ժամ ago

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Sat, 05 Sep 2026 23:15:21 +0400…

4 ժամ ago

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում Sat, 05 Sep 2026 23:00:02 +0400 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի…

4 ժամ ago

Ամեն օր ենք անիծում էդ օրը

Ամեն օր ենք անիծում էդ օրը Sat, 05 Sep 2026 22:45:45 +0400 Նիկոլ Փաշինյանը նախկին…

4 ժամ ago

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ Sat, 05 Sep 2026 22:30:59 +0400 Ռուսաստանի…

4 ժամ ago