ԱՄՆ փոխնախագահ Վենսին ընդունելիս ձեր քայլը կենդանացրեց Ջորջ Օրուելի հայտնի միտքը

ԱՄՆ փոխնախագահ Վենսին ընդունելիս ձեր քայլը կենդանացրեց Ջորջ Օրուելի հայտնի միտքը

Sat, 14 Mar 2026 23:27:00 +0400


Բաց նամակ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարգարժա՛ն աշխատողներ,
Եթե մենք ունենայինք Հայաստանի շահերը պաշտպանող կառավարություն, առաջինը հենց այդ կառավարությունը պետք է շնորհակալություն հայտներ ձեզ՝ մեր ազգային հիշողությունը, մեր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պատմություններն օտարերկրացի բարձրաստիճան հյուրերին ներկայացնելու համար, բայց փոխարենը ձեզ ճնշումների են ենթարկում ձեր աշխատանքն անելու համար։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պարզապես գիտական հաստատություն չէ․ այն մեր ժողովրդի պատմական հիշողության, արժանապատվության և արդարության պահանջի խորհրդանիշներից է։
Դրա նկատմամբ քաղաքական միջամտությունը ոչ միայն ակադեմիական ազատության սահմանափակում է, այլ նաև ծանր հարված մեր ազգային հիշողությանը, մեր ինքնությանը։

Մեր պատմության մեջ երբեք չի եղել ավելի արդար պայքար, քան հայ ժողովրդի պայքարն Արցախում խաղաղ և անվտանգ ապրելու համար։ Դա պայքար էր, որ այն, ինչ տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ 1915 թվականին՝ այլևս երբեք չկրկնվի։

Սա ոչ մի դեպքում չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ չենք աջակցում խաղաղության հասնելու ջանքերին։

Բայց իրական խաղաղությունն ու հաշտեցումը, որը բոլորս ենք ցանկանում, հնարավոր չէ կառուցել մեր պատմությունն աղավաղելով կամ դրա մասին ստելով։

Հետևաբար, ես ձեզ հայտնում եմ իմ երախտագիտությունը, որ չեք լռում, որ ճշմարտությունն եք ասում և պահպանում եք մեր ազգային հիշողությունը։

ԱՄՆ փոխնախագահ Վենսին ընդունելիս ձեր քայլը կենդանացրեց Ջորջ Օրուելի հայտնի միտքը․ «Խաբեության ժամանակներում ճշմարտությունն ասելը հեղափոխական գործողություն է»։

Արման Թաթոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գազի դեֆիցիտը դիակիզարանների գործին է խփել

Գազի դեֆիցիտը դիակիզարանների գործին է խփել Tue, 17 Mar 2026 20:00:17 +0400 Գազի դեֆիցիտը, որն…

7 րոպե ago

Միանալ այլ ուժերի՝ բացառված է, մասնակցելու ենք առանձին

Միանալ այլ ուժերի՝ բացառված է, մասնակցելու ենք առանձին Tue, 17 Mar 2026 19:45:00 +0400 «Հրապարակի»…

22 րոպե ago

«Օսկարն» ստացել է ու գնացել բուրգեր ուտելու

«Օսկարն» ստացել է ու գնացել բուրգեր ուտելու Tue, 17 Mar 2026 19:30:05 +0400 Ամերիկացի դերասան…

37 րոպե ago

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել Tue, 17 Mar…

52 րոպե ago

Հարցում․ բացարձակ մեծամասնությունը ընտրություններին մասնակցելու է

Հարցում․ բացարձակ մեծամասնությունը ընտրություններին մասնակցելու է Tue, 17 Mar 2026 19:00:00 +0400 Latest news from…

1 ժամ ago

Պետք լինի՝ ուրիշ բան էլ ցույց կտամ

Պետք լինի՝ ուրիշ բան էլ ցույց կտամ Tue, 17 Mar 2026 18:45:40 +0400 Ֆեյսբուքում ատրճանակի…

1 ժամ ago