Որո՞նք են այս պատերազմում Իրանի նպատակները

Որո՞նք են այս պատերազմում Իրանի նպատակները

Sun, 15 Mar 2026 09:00:00 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Մեզանում քիչ է խոսվում այն մասին, թե ո՞րոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։

Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմն հենց այս պահին կանգնեցնելը չէ։

Իրանի գրեթե բոլոր բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչները այս կամ այն ձևակերպմամբ գլխավոր այդ նպատակը նախանշում են, որպես ոչ թե հենց այս պատերազմի ամեն գնով դադարեցում, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը։

Ըստ այդմ՝ իրանական ռազմավարությունը միտված է հասնելու այնպիսի արդյունքի, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը կհասկանան, որ Իրանի դեմ պատերազմելն անիմաստ է, անօգուտ և վտսնգավոը։

Մեկ այլ հեռագնա ածանցյալ նպատակ նույնպես կա՝ ցույց տալ տարածաշրջանի արաբական երկրներին, որ ԱՄՆ-ի ռազմակայանների առկայությունը ոչ թե պաշտպանում է այդ երկրները, այլ դրանք դարձնում ռազմական թիրախ, ուստի ավելի արդյունավետ կլինի տարածաշրջանային ուժերով ապագա համատեղ անվտանգության համակարգի ստեղծումը։

Որքանով Իրանը կհասնի իր հիմնական և ածանցյալ նպատակներին դժվար է ասել, բայց որ նախանշված ուղղություններով իրանցիներն անում են հնարավորը, իսկ երբեմն նույնիսկ անհնարին թվացողը, արդեն իսկ ակներև է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից

29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարից Mon, 02 Nov 2026 17:45:05 +0400 Ֆիթնեսի…

14 րոպե ago

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին

Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին Mon, 02 Nov 2026 17:30:12 +0400…

29 րոպե ago

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ն որոշեց Կարեն Սարուխանյանին անգործ չթողնել․ նոր պաշտոն ստացավ Mon, 02 Nov 2026 17:27:08 +0400…

32 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին Mon, 02 Nov 2026 17:15:41 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

43 րոպե ago

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

59 րոպե ago

Խեր լինի…

Խեր լինի… Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող…

1 ժամ ago