Երիկամների համար օգտակար խոտաբույսեր իրականում չկան․ գիտական տեսակետ

Երիկամների համար օգտակար խոտաբույսեր իրականում չկան․ գիտական տեսակետ

Sun, 15 Mar 2026 13:00:11 +0400


Իրականում երիկամների համար օգտակար խոտաբույսեր գոյություն չունեն։ Այս մասին հայտարարել է ռուս գիտնական Օլեգ Կոտենկոն՝ gazeta-ի հետ զրույցում։ Նա ասել է մասնավորապես, որ ժողովրդական բժշկությանը պետք է վերաբերվել չափազանց ուշադիր, քանի որ իդեալական մաքուր խոտաբույս բնության մեջ պարզապես չկա եւ ոչ մեկը չգիտի, թե որտեղ է հավաքվել այն խոտաբույսը, որը որպես դեղամիջոց գնվում է կամ ինչպես է այն աճել։ Հնարավոր է, որ խոտաբույսն աճած լինի ճանապարհներին մոտ, որտեղ վառելիքի արտանետում կա կամ փոշի։ Իսկ խոտաբույսերը որպես կանոն, կլանում են թե օգտակար նյութերը եւ թե վնասակար նյութերը։ Միաժամանակ, ըստ մասնագետի, միֆ է այն, որ այս կամ այն խոտաբույսը կարող է 100 տոկոսով բարելավել երիկամների աշխատանքը։ Նման բան գոյություն չունի։ Նույնիսկ հապալասի տերեւները, որոնց թուրմը օգտագործվում է երիկամների բորբոքումների ժամանակ, 10 օրից ավել խմել չի կարելի եւ խիստ հսկողությամբ։ Կոտենկոն նշել է, որ ավելի ճիշտ կլինի ուշադիր լինել եւ իմանալով երիկամների խնդիրների առաջացման պատճառները՝ զբաղվել կանխարգելմամբ՝ քան հետո խնդիրների առաջացումը փորձել բուժել ժողովրդական բժշկության միջոցներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վաղը կհայտարարենք՝ ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն․ Լևոն Քոչարյան

Վաղը կհայտարարենք՝ ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն․ Լևոն Քոչարյան Sun, 15 Mar 2026 21:05:05…

13 րոպե ago

Օդային տարածքը փակ կլինի մինչեւ մարտի 22-ը

Օդային տարածքը փակ կլինի մինչեւ մարտի 22-ը Sun, 15 Mar 2026 21:00:00 +0400 Իրանի իշխանությունները…

18 րոպե ago

«Իշխանությունը պանիկայի մեջ ա», «Ազգադավ տզրուկների թափառախումբ»․ քոմենթներ

«Իշխանությունը պանիկայի մեջ ա», «Ազգադավ տզրուկների թափառախումբ»․ քոմենթներ Sun, 15 Mar 2026 20:45:00 +0400 Նիկոլ…

33 րոպե ago

Ղազախստանում վճռում են նոր սահմանադրության հարցը․ հանրաքվե է

Ղազախստանում վճռում են նոր սահմանադրության հարցը․ հանրաքվե է Sun, 15 Mar 2026 20:30:00 +0400 Ղազախստանում…

48 րոպե ago

Նա բացառապես ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը

Նա բացառապես ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը Sun, 15 Mar 2026 20:15:00 +0400 «Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ…

1 ժամ ago

Երկրաշարժ՝ Ռուսաստանում

Երկրաշարժ՝ Ռուսաստանում Sun, 15 Mar 2026 20:00:01 +0400 Կամչատկայում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս…

1 ժամ ago