Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ

Sun, 15 Mar 2026 16:15:52 +0400


Խոյ

Օրվա առաջին կեսին Խոյերին խորհուրդ է տրվում անել հնարավոր ամեն ինչ հարաբերությունների կայունացման համար. ամրապնդել հաջողությունները և արձանագրել փաստերը միջանձնային կապերում, կարգավորել շփումն ատյանների և միությունների հետ, հաստատել պայմանավորվածությունը կամ հանդիպման արդյունքը, ձեռք բերել աջակցություն, համաձայնեցնել գործողությունները: Երեկոն կուժգնացնի ռիսկի նկատմամբ ձեր ձգտումը:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում օրը սկսել հարաբերությունների, դիրքորոշումների, իրավունքների, պարտականությունների պարզումից, ընթացիկ գործերը զգուշորեն ավարտելուց: Բարդ դեպքերում ավելի լավ է հենվել օրենքների, կանոնների, կոլեկտիվի կարծիքի, այլ ոչ հարցի ձեր սեփական ընկալման վրա: Երեկոն կարող է ուժգնացնել ձեր գործնականությունը, ավելացնել սեքսուալությունը և միաժամանակ նախադրյալներ ստեղծել մրցակցության, կոնֆլիկտի համար:

Երկվորյակ

Երկվորյակների համար առավել հարմարավետ է օրվա առաջին կեսը: Այդ շրջանում իրադարձությունները կանխատեսելի են, տրամադրությունը դրական կլինի: Հանգամանքները կօգնեն ամրապնդել հաջողությունը, անհրաժեշտ տեսք հաղորդել բացահայտումներին կամ ստեղծագործության արդյունքներին, կայունացնել հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն պարտականությունները, կարող է հրատապ գործ ի հայտ գալ:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս օրը սկսել տանը կամ աշխատավայրում իդեալական կարգ հաստատելուց: Եթե նախօրեին անցել եք հուզումների շրջանի միջով, օրվա առաջին կեսն ավելի լավ է ծախսել հոգեկան հավասարակշռության վերականգնման վրա: Ընտանեկան կամ այլ կոնֆլիկտի դեպքում ցանկալի է փոխադարձ խաղաղ համաձայնության գալ: Երեկոյան սպասվում է աշխատանքային կամ ստեղծագործական վերելք:

Առյուծ

Օրվա սկզբում Առյուծների մոտ ամեն ինչ ինքնըստինքյան կստացվի, ինչը կարող է պաշտպանվածության և ջանքեր գործադրելու անհրաժեշտության բացակայության պատրանք ստեղծել: Կեսօրից հետո հանգամանքները կստիպեն ժխտել նման համոզմունքը: Կբարձրանա ձեր նպատակասլացությունը, ինչ-որ բան կարող է ձեզ հավասարակշռությունից հանել: Կարող են նախադրյալներ ձևավորվել ղեկավարության, ենթակաների, ազգականների հետ կոնֆլիկտի համար:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում կարգի բերել ֆինանսական գործերը, ընդ որում՝ դա արժե անել մինչ կեսօր: Չարժե հետաձգել գնումները, որոնց անհրաժեշտությունն ակնհայտ է, իսկ գինը՝ հայտնի: Ցանկացած նախաձեռնություն ավելի լավ է թողնել օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ կավելանա ձեր էներգիան, համառությունը, հնարամտությունը: Ցանկացած գործողություն արդյունավետ կլինի՝ ներառյալ գործնական ուղևորությունները:

Կշեռք

Կշեռքներն իրենց ավելի հանգիստ և պաշտպանված կզգան օրվա առաջին կեսին: Եթե ձեզ պետք է ինչ-որ բան ապացուցել, հաստատել կամ ինչ-որ բանում համոզվել, դա ամենահարմար ժամանակն է: Եթե բոլոր անհրաժեշտ գործերը ժամանակին ավարտել եք, հաջող պահ է հանգստի համար: Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում ավելի զգույշ վարել ցանկացած գործ՝ ներառյալ ֆինանսականները: Անցանկալի է ընդհանուր բյուջե վարել կամ կատարել ուրիշի գործառույթները:

Կարիճ

Կարիճների համար առավել հագեցած կլինի օրվա երկրորդ կեսը: Առավոտն ավելի լավ է հատկացնել թիկունքի ամրապնդմանը, տեղեկատվական և այլ պաշտպանությունների ստուգմանը, ընդհանուր անվտանգության, հարաբերությունների կայունացման հաստատմանը: Կեսօրից հետո հնարավոր է նախաձեռնություն գործընկերոջ, հաճախորդի, մրցակցի կողմից: Նա, ով զգում է ձեր օգնության կարիքը, կարող է անգիտակցաբար սադրել ձեզ ագրեսիայի:

Աղեղնավոր

Մինչ կեսօր ընկած ժամանակահատվածն Աղեղնավորների համար բարեհաջող և հանգիստ կլինի: Անհրաժեշտության դեպքում կարելի կլինի օգտվել անձնական հեղինակությունից, օրենքի կամ կոլեկտիվի աջակցությունից: Եթե երեկոյան սպասվում է վազվզոց և ծանրաբեռնության աճ, ապա առավոտյան ավելի լավ է զբաղվել ուժերի կուտակմամբ, էներգիա չծախսել: Օրվա երկրորդ կեսը կարող է ստիպել ձեզ ավելի ակտիվորեն զբաղվել առողջությամբ, ընթացիկ գործերով:

Այծեղջյուր

Օրվա առաջին կեսին Այծեղջյուրները կքաղեն իրենց կազմակերպվածության, նպատակասլացության և հնարավորությունից օգտվելու ունակության արդյունքները: Եթե շատ եք դես ու դեն ընկել, արդյունքը կարող է համեստ լինել: Երեկոն ձեզ իրադարձությունները կառավարելու լծակ կտա, որն արժե կիրառել ժամանակին: Հաջողության գաղտնիքը թաքնված կլինի հետևողականության, համառության, ուրիշների ռեսուրսներից և թուլություններից օգտվելու ունակության մեջ:

Ջրհոս

Ջրհոսներն ավելի շատ առավելություններ կունենան օրվա առաջին կեսին: Կարևոր գործերը չարժե թողնել երեկոյան, այլապես ստիպված կլինեք ավելի շատ էներգիա ծախսել, իսկ արդյունքը կարող է սպասվածից ցածր լինել. խաղին կարող են խառնվել նյութական բնույթի նոր դժվարացնող գործոններ: Բացառված չէ, որ երեկոյան կոնֆլիկտային իրավիճակ ստեղծվի տանը, ի հայտ գան տեխնիկական բարդություններ կամ ֆինանսական խնդիրներ:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում ցանկացած նախաձեռնություն թողնել երեկոյան: Օրվա առաջին կեսին ցանկալի է ազատվել ավելորդ իդեալիզմից, պարզել ուժերի դասավորությունը և հնարավոր հեռանկարները, հոգ տանել անվտանգության համակարգին, պահուստներին: Ե՛վ օրինաչափ հաջողությունը, և՛ պատահականն արժե պաշտոնապես ամրապնդել: Օրվա վերջում հնարավոր են գործնական ուղևորություններ, հրատապ հարցերով հանդիպումներ:​​

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի՞

«Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի՞ Sun, 15 Mar 2026 17:45:00 +0400 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում SHAMSHYAN.com…

9 րոպե ago

Ժաﬓ է, 1988-ի Շարժման ոգուն հավատարիմ, ձևավորել իսկական Հայկական Օրակարգ․ ՀԱԿ

Ժաﬓ է, 1988-ի Շարժման ոգուն հավատարիմ, ձևավորել իսկական Հայկական Օրակարգ․ ՀԱԿ Sun, 15 Mar 2026…

24 րոպե ago

Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել

Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել Sun, 15 Mar 2026 17:15:00…

39 րոպե ago

Իսրայելը սարսափելի հարված է հասցրել Թեհրանին․ մանրամասներ

Իսրայելը սարսափելի հարված է հասցրել Թեհրանին․ մանրամասներ Sun, 15 Mar 2026 17:00:15 +0400 Իսրայելի պաշտպանության…

54 րոպե ago

Փաշինյանի իշխանության մայրամուտն է հիմա

Փաշինյանի իշխանության մայրամուտն է հիմա Sun, 15 Mar 2026 16:45:10 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

1 ժամ ago

Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ

Լիբանանի հարավը կարող է վերածվել անապատի․ Անտոնիու Գուտերեշ Sun, 15 Mar 2026 16:30:00 +0400 ՄԱԿ…

1 ժամ ago