Փաշինյանի իշխանության մայրամուտն է հիմա

Փաշինյանի իշխանության մայրամուտն է հիմա

Sun, 15 Mar 2026 16:45:10 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ Սյունիքի մարզում է, երեկ նրանք Սիսիանում էին, այսօր՝ Տաթևում: Փաշինյանը շրջում է բակերում, շփվում քաղաքացիների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով, կառավարության ծրագրերի, աջակցությունների արդյունքներով: Լավաշ է խժռում։ Թոշակառուներից նա հետաքրքրվում է կենսաթոշակի բարձրացման, առողջության ապահովագրության մասին, ուսուցիչներից՝ ատեստավորման արդյունքներից։ Վարչապետն իրեն մոտեցած թոշակառու պապիկին հորդորեց առևտուրն անել անկանխիկ, ինչի արդյունքում նրա կենսաթոշակը 48 հազար դրամի փոխարեն կդառնա գրեթե 70 հազար դրամ: Փաշինյանը մտավ նաև բնակելի շենք, թակեց դռներ՝ քաղաքացիների հետ անձամբ շփվելու համար: Տարեց մի բնակչից հետաքրքրվեց, թե արդյոք օգտվում է առողջության ապահովագրության շրջանակում մատուցվող ծառայություններից: Տարեց տղամարդն ասաց, որ բժշկական կենտրոն հասնելու դժվարություն ունի: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կարող են բժշկի տնային այց ձևակերպել, բժիշկն անձամբ կմոտենա: Նախարարն անձամբ վերցրեց տարեց տղամարդու հեռախոսահամարը, որ բժիշկը կապվի նրա հետ: Նա նկատեց, որ թակած գրեթե բոլոր դռների բնակիչները կառավարության սոցիալական ծրագրերի շահառուներ են՝ թոշակառուներ, առողջության ապահովագրության շահառուներ, երեխայի ծննդյան նպաստ ստացող: Քաղաքացիներն իրենց տարբեր հարցերով մոտենում են վարչապետին: Փաշինյանի հետ շրջում է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Եվ այս ամենը նշանակում է, որ ընտրություններից ամիսներ առաջ իշխանությունը նախընտրական քարոզարշավ է իրակացնում և ընտրակաշառք է բաժանում, որովհետև ընտրակաշառք են համարվում նաև ծառայությունների մատուցումը և խոստումները: Այսինքն, իշխանություն հանդիսացող ՔՊ-ն և ընդդիմադիր ուժերը շատ անհավասար պայմաններում են գնում ընտրությունների:

Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաների և պարզունակ քարոզչության մասին «Հրապարակի» հետ զրույցում իր գնահատականներով կիսվեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Փաշինյանը սցենար է գծել։ Նրա ամուսնալուծության հայտարարությունը, որը շաբաթներ առաջ արեց նրա գործընկերը՝ Աննա Հակոբյանը, իրականում բնավ ամուսնալուծության մասին չէր։ Նիկոլ Փաշինյանին պետք էր լքված տղամարդու կերպարը։ Նա մտել է խրոնիկ սովածի դերի մեջ, անդադար սոված է, աջուձախ միայն խժռում է։ Այս մարդիկ փորձում են ուրախ ավտոբուսի մեջ իմիտացիա ստեղծել, թե իբրև շատ հասարակ ենք իրենք։

Պապիկյանը առաջարկեց սուջուխ ուտել այս անգամ, դրանից առաջ նա կերավ կարկանդակ ու կուկուրուզ՝ փնթի ձևով, լավաշ կերան և այլն։ Եկեք ֆիքսենք, որ այս նախընտրական քարոզարշավը օրենքի կոպիտ խախտումներով է ընթանում, ինչը փաստում է մի բան՝ Նիկոլ Փաշինյանը մեծ մտավախություն ունի, որ իր վարկանիշը անգամ իր պատկերացումներին մոտ էլ չի։ Նա փորձում է իր գահավիժած ռեյտինգը բարձրացնել։ Փաշինյանի իշխանության մայրամուտն է հիմա։ Գորբաչովի ցիլինդրով քարոզարշավը ևս շատ նման է իշխանության ավարտի։ Նրա հակահիգիենիկ տեսարանները, բեմադրված զրույցները հուշում են մի բան՝ ՔՊ-ական իշխանությունը չունի վարկանիշ։ Ի դեպ՝ ուրախ ավտոբուս են անվանում հոգեբուժարան տեղափոխող ավտոբուսները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար

Առաջիկա ընտրությունները չեն կարող համարվել ազատ եւ արդար Tue, 17 Mar 2026 18:15:18 +0400 Հայաստանի…

9 րոպե ago

Դոնալդ Թրամփի հակասական հայտարարություններից շփոթված են

Դոնալդ Թրամփի հակասական հայտարարություններից շփոթված են Tue, 17 Mar 2026 18:00:46 +0400 ԱՄՆ դաշնակիցները շփոթված…

24 րոպե ago

Պարզ չի՞, որ Ցեղասպանության հուշահամալիր գնալը արգելելու է

Պարզ չի՞, որ Ցեղասպանության հուշահամալիր գնալը արգելելու է Tue, 17 Mar 2026 17:52:55 +0400 Latest…

32 րոպե ago

Պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը,որից նիկոլականները հեռու են

Պաշտպանելու եմ բացառապես ՀՀ պետական շահը,որից նիկոլականները հեռու են Tue, 17 Mar 2026 17:45:40 +0400…

39 րոպե ago

ԵՄ-ն խիստ մտահոգված է իրավիճակով․ Բերենդսեն

ԵՄ-ն խիստ մտահոգված է իրավիճակով․ Բերենդսեն Tue, 17 Mar 2026 17:30:51 +0400 Եվրամիությունը խիստ մտահոգված…

54 րոպե ago

Սրանք գերազանցել են նախկիններին շատ-շատ հարցերում

Սրանք գերազանցել են նախկիններին շատ-շատ հարցերում Tue, 17 Mar 2026 17:30:24 +0400 Latest news from…

54 րոպե ago