Արդյոք ֆուտբոլիստը մարդասպան է, թե՝ խարդախության զոհ

Արդյոք ֆուտբոլիստը մարդասպան է, թե՝ խարդախության զոհ

Sun, 15 Mar 2026 22:00:00 +0400


Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայի նախկին ֆուտբոլիստ Դանիիլ Սեկաչը հնարավոր է, որ դարձել է խարդախների զոհ։ Սակայն հնարավոր է, որ նա հայտնվի մեղադրյալի աթոռին՝ որպես մարդասպան։ Ինչ է կատարվել։ Համաձայն ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցման, ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Մոսկվայի հյուսիս-արեւմտյան հատվածում ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է մի կնոջ սպանություն կատարելու մեջ։ Տղամարդը Դանիիլ Սեկաչն է։ Համաձայն հաղորդման, սպանված կնոջ բնակարանում հայտնաբերվել է սեյֆ, որի վրա եղել են այն կոտրելու հետքեր։ Նախապես հայտնի է դարձել նաեւ, որ տուժած կնոջ անչափահաս դուստրը կարող էր դարձած լինել խարդախների զոհ, ովքեր ներկայացել են որպես ոստիկաններ եւ պահանջել են բացել դուռը։ «Ուրալ 2» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եվգենի Ավերյանովը հայտարարել է, որ քսանամյա Սեկաչը նախօրեին թույլտվություն է վերցրել եւ Եկատերինբուրգից մեկնել Մոսկվա՝ ինստիտուտի հետ կապված հարցերով։ Սակայն չի բացառվում, որ նա էլ է հայտնվել հեռախոսային խարդախների ցանցում, որոնք էլ հանձնարարել են, որ կողոպտի Չուչուպալո ընտանիքի տունը։ Կողոպուտի ժամանակ Սեկաչը դանակի մի քանի հարված է հասցրել Եկատերինա Չուչուպալոյին, ինչի հետեւանքով՝ նա մահացել է։ Թե ինչ է կատարվել իրականում, փորձում են պարզել իրավապահները։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փառք Տիրոջը. Վարդան Ղուկասյանն` իր կալանքից ազատվելու մասին

Փառք Տիրոջը. Վարդան Ղուկասյանն` իր կալանքից ազատվելու մասին Fri, 17 Jul 2026 16:18:36 +0400 Latest…

10 րոպե ago

Փաշինյանը ցավ է զգում, երբ գրում են՝ «Հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին»

Փաշինյանը ցավ է զգում, երբ գրում են՝ «Հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին» Fri, 17 Jul…

14 րոպե ago

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց Fri, 17 Jul 2026 16:04:35 +0400 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի…

24 րոպե ago

Վարդան Ղուկասյանն ազատվեց բանտային կալանքից

Վարդան Ղուկասյանն ազատվեց բանտային կալանքից Fri, 17 Jul 2026 16:03:18 +0400 Latest news from Secure…

26 րոպե ago

Մահացած սենատորի հակառուսական պատժամիջոցները հաստատվեցին

Մահացած սենատորի հակառուսական պատժամիջոցները հաստատվեցին Fri, 17 Jul 2026 16:00:15 +0400 Լինդսի Գրեհեմն արդեն ունի…

29 րոպե ago

Երբ Տիրոջը խաչում էին. Վարդան Ղուկասյանի էմոցիոնալ ելույթը դատարանում

Երբ Տիրոջը խաչում էին. Վարդան Ղուկասյանի էմոցիոնալ ելույթը դատարանում Fri, 17 Jul 2026 15:46:37 +0400…

42 րոպե ago