Ուկրաինան ինտենսիվ գրոհել է Ռուսաստանը․ ինչ է հայտնում ՊՆ-ն
Mon, 16 Mar 2026 10:30:47 +0400
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 145 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«53 ԱԹՍ խոցվել է Մոսկվայի մարզի տարածքում (46-ը թռել են Մոսկվայի ուղղությամբ), 38 ԱԹՍ վնասազերծվել է Բրյանսկի մարզի, 11-ը ՝ Յարոսլավլի, 8-ը՝ Կալուգայի, 7-ը` Սմոլենսկի, 5-ը՝ Ռոստովի և Ուլյանովսկի մարզերի, 4-ը՝ Տվերի, 3-ը՝ Վորոնեժի, Կոստրոմայի մարզերի և Ղրիմի տարածքում, 2-ը` Վոլգոգրադի մարզի, 1-ական՝ Կրասնոդարի երկրամասի և Սարատովի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։