Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն

Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն

Mon, 16 Mar 2026 11:22:02 +0400


Կարելի է արձանագրել, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում արված մշակումները և ծրագրային կարևորագույն դրույթները ակտիվորեն սկսել են օգտագործել այլ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչները։ Այսպիսով՝ դրանք լայնորեն մտնում են հանրային կյանք։

1. Երաշխավորված խաղաղության կոնցեպտը, կարծես թե դառնում է առողջ ուժերի միասնական թեզ։
2. Ներքին համերաշխության գաղափարը նույնպես դառնում է առողջ, պատասխանատու ուժերի միասնական գաղափար։

Սա խոսում է համագործակցության պոտենցիալի, առողջ ուժերի համախմբման իրական հնարավորության մասին։
Առաջիկայում կհրապարակվեն «Առաջարկ Հայաստանին» թիմի նոր մշակումները տարբեր ոլորտներին առնչվող։ «Առաջարկ Հայաստանին» մեկ ամսվա կամ մեկ ընտրության նախագիծ չէ։ Դա ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական մոտեցումներով։ Ինձ համար դա հետաքրքիր է հենց դրանով։

Մենք կարևորում ենք միջընտրազանգվածային երկխոսությունը և հանրային մթնոլորտի փոփոխությանն ուղված մյուս գրագետ քայլերը։ Դա շատ կարևոր, թերևս բեկումնային պահ է նախընըտրական Հայաստանում։ Հուսով եմ, սա նույնպես կդառնա միասնական գաղափար։

Շատ կարևոր է նաև ոչ թե սպասել հայկական «մոլդովական սցենարին», այլ՝ հաշվարկել հնարավոր սցենարները և ունենալ պատրաստի քայլեր։ Եվ առավել կարևոր է սեփական պոզիտիվ հաշվարկները չկառուցել այս կամ այն ուժի նկատմամբ հնարավոր իշխանական բռնաճնշումների վրա ։

Մեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերով։ Եվ շատ կարևոր է այս ընթացքում դուրս գալ հայկական էգոցենտրիզմի որակներից։ Միայնակ այս վիճակից չի կարող երկիրը հանել ոչ մի անհատ, ոչ մի առանձին ուժ, ոչ մի առանձին կուսակցություն։ Սոլիդ իշխանություն առաջին հերթին նշանակում է միասին աշխատելու իրական կարողություն, համակեցության և համագործակցության որակներ։

Սա նշանակում է նաև սոլիդ նախընտրական պայքար։ Նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի պահվածքը միմյանց նկատմամբ՝ ընտրողին ուղղված ազդակ է։ Այդ պահվածքն ընտրողին ասում է՝ ահա ա´յս ուժերը կարող են հետագայում ձևավորել ամուր, վստահելի իշխանականություն, ահա ա´յս ուժերին կարելի է քվե վստահել։
Այս փուլում վճռորոշ կարևորություն ունի ընդդիմադիր ուժերի հանդեպ հանրային ընդհանուր վստահության ձևավորումը։ Հանրությունը պետք է տեսնի լուրջ, գրագետ թիմեր, որոնք ոչ թե միմյանց են ոչնչացնում՝ սեփական նեղ շահի համար, այլ համախմբում են ուժերը՝ վերջապես նոր, վստահելի իշխանություն ձևավորելու նպատակով։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը»

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը» Sun, 22…

10 րոպե ago

Մարդկանց դիերով պարկեր, անհետ կորածներ․ ողբերգություն՝ Ինդոնիզիայում

Մարդկանց դիերով պարկեր, անհետ կորածներ․ ողբերգություն՝ Ինդոնիզիայում Sun, 22 Nov 2026 20:55:05 +0400 Ինդոնեզիայում Բանտեն…

16 րոպե ago

Աննահանջ խաղամոլն ու վերջին խոչընդոտը

Աննահանջ խաղամոլն ու վերջին խոչընդոտը Sun, 22 Nov 2026 20:47:38 +0400 Վերլուծաբան Լևոն Զարգարյանը Ֆեյսբուքում…

24 րոպե ago

Ադեկվատ չե՛ն․ Լավրովի կոշտ պատասխանը՝ Գերմանիայի և ՄԹ ՊՆ ղեկավարներին

Ադեկվատ չե՛ն․ Լավրովի կոշտ պատասխանը՝ Գերմանիայի և ՄԹ ՊՆ ղեկավարներին Sun, 22 Nov 2026 20:45:55…

25 րոպե ago

Մոտենում է քաղաքական ռեպրեսիաների, շանտաժների ու գերեվարումների հերթական ալիքը

Մոտենում է քաղաքական ռեպրեսիաների, շանտաժների ու գերեվարումների հերթական ալիքը Sun, 22 Nov 2026 20:43:44 +0400…

28 րոպե ago

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին Sun,…

36 րոպե ago