Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելու գործում օրենք չկա, կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան

Բագրատ Սրբազանին կալանքի տակ պահելու գործում օրենք չկա, կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-Սարգսյան

Mon, 16 Mar 2026 12:38:54 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին անազատության մեջ ամիսներ շարունակ պահելու կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

«Բագրատ Սրբազանի դեմ սանձազերծվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ նենգ ու էժանագին քաղաքական ահաբեկչություն՝ կազմակերպված պետական լծակներ ունեցողների կողմից։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այն հոգևորականն է, ով մեր ազգի արյան, կորուստների ու պետական նվաստացման օրերին գիշեր ու ցերեկ կանգնած էր ժողովրդի կողքին։ Հենց այս անկոտրում տեսակի ու ճշմարտությունը ճակատին ասելու համար էլ նա այսօր դարձել է գլխավոր թիրախ։

Պետք չէ խաբվել կեղծ իրավական փաթեթավորումներով։ Այստեղ օրենք ու արդարադատություն չկա։ Կա ընդամենը վախկոտ և երկիրը կործանման տանող մի ուժի կեղտոտ պատվեր։ Նրանք նպատակ ունեն բանտել ու լռեցնել մի ձայն, որը մերկացնում է իրենց ապազգային էությունը։ Նրանք փորձում են արմատախիլ անել մեր վերջին դիմադրության օջախը՝ Հայոց Եկեղեցին։

Սրբազանին ազատազրկված պահելը բացահայտ ահաբեկչություն է Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսի և յուրաքանչյուր հայի արժանապատվության դեմ։ Երբ օրվա իշխանությունը բանտ է նետում նման հոգևոր առաջնորդի, նա ուղիղ հարվածում է մեր ազգային ողնաշարին։

Սա պետական մակարդակով իրականացվող հոգևոր ցեղասպանություն է, որն իրականացվում է թշնամու ծափահարությունների ներքո։

Իշխանությունը սարսափում է։ Սարսափում է անկաշառ մարդկանցից, ճշմարտությունից և այն հեղինակությունից, որը չի կարող գնել կամ ծնկի բերել։ Այս վարչախումբը վաղուց տրորել է բոլոր կարմիր գծերը. սա այլևս հակաեկեղեցական դրսևորում չէ, սա ուղղակի թշնամանք է հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով վերջնականապես կազմաքանդել ու մասնատել Հայաստանը։

Մենք չենք խնդրում, մենք պահանջում ենք՝ անհապաղ աղբանոց շպրտել այս շինծու մեղադրանքները և դադարեցնել Բագրատ Սրբազանի հանդեպ իրականացվող քաղաքական հաշվեհարդարը։ Այս խայտառակության յուրաքանչյուր նոր օր ավելացնում է այս իշխանության պատմական մեղքն ու ապագա դատավճռի ծանրությունը։

Սթափվե՛ք։ Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի ողջ հայությանը՝ դուրս գալ թմբիրից։ Այսօր լռելը հավասարազոր է դավաճանության։ Լռողը կիսում է այս հանցագործության մեղքը և վաղը անխուսափելիորեն դառնալու է այս նույն մսաղացի հերթական զոհը։

Հայոց Եկեղեցին կոկորդի ոսկոր է սրանց համար, քանի որ պահանջում է հավատք, պատիվ ու պատասխանատվություն՝ արժեքներ, որոնք իրենք վաղուց ուրացել են։ Բայց հիշե՛ք. Եկեղեցին ոչ մեկի գրպանի խաղալիքը չէ, որ փորձեք վախեցնել ու ծառայեցնել ձեր օրակարգին։ Նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել Եկեղեցու և նրա նվիրյալ սպասավորների վրա, կործանվելու են պատմության և բարոյականության աղբանոցում։

Բագրատ Սրբազանին պաշտպանելը մեկ հոգու փրկելու հարց չէ։ Սա կենաց ու մահու կռիվ է մեր տեսակի, մեր արժանապատվության և մեր պետության վերջին բաստիոնի համար։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բագրատ Սրբազանին և դադարեցնել Հայոց Եկեղեցու դեմ ուղղված այս խայտառակ արշավը։ Վերստին հիշեցնում ենք՝ Հայոց Եկեղեցին լռեցնելու փորձ անողները դատապարտված են պատմության և բարոյականության անվերադարձ մերժմանը»։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես են ակերը տրաքում Երևանի փոսերից

Ինչպես են ակերը տրաքում Երևանի փոսերից Mon, 16 Mar 2026 14:30:32 +0400 Երևանի ավագանու «Մայր…

2 րոպե ago

Ռուբլին թանկանու՞մ է

Ռուբլին թանկանու՞մ է Mon, 16 Mar 2026 14:15:16 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները մարտի 16-ի…

17 րոպե ago

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված Mon, 16 Mar 2026 14:06:11…

26 րոպե ago

Ո՞ւր են սորոսական բնապահպանները

Ո՞ւր են սորոսական բնապահպանները Mon, 16 Mar 2026 14:00:09 +0400 «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ…

32 րոպե ago

Ինչու է հրաժարական տվել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը

Ինչու է հրաժարական տվել Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Mon, 16 Mar 2026 14:00:01 +0400 Գորիսի…

32 րոպե ago

Երբ են հրապարակելու նոր Սահմանադրության նախագծի տեքստը

Երբ են հրապարակելու նոր Սահմանադրության նախագծի տեքստը Mon, 16 Mar 2026 13:45:24 +0400 Հայաստանի նոր…

47 րոպե ago