Իրականում ի՞նչ են առաջարկել Արգենտինային

Իրականում ի՞նչ են առաջարկել Արգենտինային

Mon, 16 Mar 2026 13:15:15 +0400


Ինչպես հայտնի է, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի ազգային հավաքականի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի մասնակցությամբ նախատեսված 2026 թվականի Ֆինալիսիմա հանդիպումը չի կայանա։

ՈւԵՖԱն- պնդում է,թե բանակցությունները փակուղի են մտել արգենտինական կողմի պատճառով, քանի որ որևէ առաջարկի չեն համաձայնել:

Ներկայացնում ենք, թե իրականում ինչ են առաջարկել Արգենտինային:Սկզբում նախատեսվում էր խաղը անցկացնել մարտի 27-ին Դոհայում, սակայն տարածաշրջանային լարվածության և Israel-ի ու United States-ի ռազմական գործողությունների պատճառով մրցավայրը պետք է փոխվեր։

Այնուհետև առաջարկվել է հանդիպումը կազմակերպել Մադրիդում՝ Santiago Bernabéu մարզադաշտում՝ երկրպագուների տեղերը հավասար՝ 50/50 սկզբունքով բաժանելով։ Սակայն այս տարբերակը նույնպես մերժվել է Արգենտինայի կողմից։

Մեկ այլ առաջարկով նախատեսվում էր անցկացնել երկու հանդիպում՝ մեկը Մադրիդում, մյուսը՝ Buenos Aires-ում՝ կրկին երկրպագուների հավասար բաշխմամբ։ Սակայն այդ տարբերակը ևս չի ընդունվել։ Արգենտինայի հավաքականը նաև դեմ է արտահայտվել Եվրոպայում չեզոք մարզադաշտում հանդիպում անցկացնելու գաղափարին։

Արգենտինական կողմը իր հերթին առաջարկել է Ֆինալիսիման կազմակերպել ամռանը՝ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո, որը նախատեսվում է անցկացնել United States-ում, Canada-ում և Mexico-ում։ Սակայն այդ առաջարկին համաձայն չի եղել իսպանական կողմը։

Հետագա քննարկումների ընթացքում Արգենտինան պնդել է խաղը անցկացնել մարտի 31-ին՝ անկախ մրցավայրից, սակայն այդ օրը ևս հնարավոր չի եղել կազմակերպել հանդիպումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիպրոսը 50 տարի անց հասավ, արցախցիներն ավելի շուտ կհասնեն, եթե ՀՀ իշխանությունը չխանգարի

Կիպրոսը 50 տարի անց հասավ, արցախցիներն ավելի շուտ կհասնեն, եթե ՀՀ իշխանությունը չխանգարի Sat, 21…

16 րոպե ago

Գերմանիայում անկարգություններ են․ վարչապետը կհեռանա՞

Գերմանիայում անկարգություններ են․ վարչապետը կհեռանա՞ Sat, 21 Nov 2026 13:00:10 +0400 Մոտ 100,000 մարդ մասնակցել…

31 րոպե ago

«Հրապարակ»․ Սահմանադրություն փոխելու համար հարկավոր է սահմանադրական ճգնաժամ

«Հրապարակ»․ Սահմանադրություն փոխելու համար հարկավոր է սահմանադրական ճգնաժամ Sat, 21 Nov 2026 12:45:22 +0400 Երկուշաբթի՝…

46 րոպե ago

Մելանյա Թրամփը լավատես է․ հայտարարություն է արել

Մելանյա Թրամփը լավատես է․ հայտարարություն է արել Sat, 21 Nov 2026 12:30:23 +0400 ԱՄՆ առաջին…

1 ժամ ago

Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ բանակցել

Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ բանակցել Sat, 21 Nov 2026 12:30:15 +0400 Իրանը պատրաստ է…

1 ժամ ago

Փաշինյանի բառապաշարը հասարակությանը բևեռացնում է և չի կարող դրական գնահատականի արժանանալ

Փաշինյանի բառապաշարը հասարակությանը բևեռացնում է և չի կարող դրական գնահատականի արժանանալ Sat, 21 Nov 2026…

1 ժամ ago