Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը

Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը

Mon, 16 Mar 2026 15:00:13 +0400


Հայաստանի Հանրապետության հանրային, տնտեսական և սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ներկայումս ձևավորվել է ճգնաժամային իրավիճակ, ինչպես նաև արտաքին ու ներքին սպառնալիքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել Նոր Տնտեսական և Արդյունաբերական Քաղաքականություն։

Ս․թ․ մարտի 14-ին «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում «Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնության կողմից կազմակերպվել էր քննարկում՝ տնտեսագետների, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների և այլ մասնագետների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում իմ կողմից ներկայացվեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու հիմնական ուղիները, որոնք ամփոփված են նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերի շրջանակներում։
Միքայել Մելքումյան

Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը․
1․ 10 մարզ՝ հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի։
2․ Ներդրումների աջակցության / Մեկ պատուհան / ծրագրի անհապաղ գործարկում։
3․ Առաջիկա երկու տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանում ներկայումս սահմանված 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա առնվազն 120 հազար դրամ,այսինքն գործող 300 հազար դրամ միջին աշխատավարձի 40 տոկոսը։
4․ Թոշակները և աշխատավարձերը պետք է գնաճից առաջանցիկ ինդեքսավորվեն /ավելանան/ և նվազագույն թոշակը պետք է ցածր չլինի նվազագույն կենսաապահովման զամբյուղից՝ կազմելով 82 հազար դրամ։
5․ Փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկի տոկոսադրույքը պետք է սահմանվի 1 տոկոս։
6․ Գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է իջեցվեն 10 տոկոսով։
7․ 2026թ․ դրությամբ սահմանված գույքահարկի դրույքաչափը պետք է կրճատվի առնվազն 2 անգամ։
8․ Մինչև 3 մլն․դրամ վարկեր ունեցող մեր համաքաղաքացիների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում /ամնիստիա/։
9․ Մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսությունների բերքի մթերման և իրացման նախնական պայմանագրերի կնքում և պետական աջակցությամբ բոլոր մարզերում սառնարանային,պահեստային և տարայավորման տնտեսությունների ձևավորում։
10․ Բարձրագույն կրթությունը Հայաստանում պետք է լինի անվճար։

Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք նախաձեռնություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրեմլը հրապարակել է ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը

Կրեմլը հրապարակել է ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը Fri, 29 May 2026 20:07:48…

5 րոպե ago

Հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին՝ հանրահավաք Հանրապետության հրապարակում

Հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին՝ հանրահավաք Հանրապետության հրապարակում Fri, 29 May 2026 20:03:39 +0400 Հունիսի 3-ին՝…

9 րոպե ago

Խստացրել են միգրացիոն խարդախությունների դեմ պայքարը

Խստացրել են միգրացիոն խարդախությունների դեմ պայքարը Fri, 29 May 2026 20:00:31 +0400 ԱՄՆ Ներքին անվտանգության…

12 րոպե ago

Հաջորդ թիրախը «Վեդի Ալկոյի» Մանվելն է

Հաջորդ թիրախը «Վեդի Ալկոյի» Մանվելն է Fri, 29 May 2026 19:55:21 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վերին…

18 րոպե ago

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Fri, 29 May 2026 19:47:21 +0400 2026…

26 րոպե ago

Ավելի մեծ  ահավիրքներ կունենանք

Ավելի մեծ  ահավիրքներ կունենանք Fri, 29 May 2026 19:45:21 +0400 Հարգարժան Ռուբեն Վարդանյանն իր վերջին…

28 րոպե ago