Viva-ի աջակցությամբ արցախցի 30 կին մասնագիտացվել է

Viva-ի աջակցությամբ արցախցի 30 կին մասնագիտացվել է

Mon, 16 Mar 2026 14:54:03 +0400


«Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամը հավաստագրեր է տրամադրել ծրագրի շահառուներին

Հաշվապահների պատրաստման՝ Viva-ի աջակցությամբ իրականացված անվճար ծրագիրը ցանկալի արդյունք է տվել: Կրթական և զբաղվածության տարբեր կարգավիճակ ունեցող արցախցի 30 կին պահանջված մասնագետ լինելու իրական հնարավորություն է ստացել: Սեղմ ժամկետներում՝ 105 ժամ դասընթացի շրջանակում, պատրաստվել են աշխատաշուկայի ժամանակակից պայմաններին բավարարող հաշվապահներ և ֆինանսական ոլորտի մասնագետներ: Ոմանց համար հաշվապահությունն առաջին մասնագիտությունն է դարձել, ոմանք կատարելագործել են արդեն ունեցած բազային գիտելիքները, մյուսները հումանիտար գիտելիքներ պահանջող մասնագիտությունը կտրուկ փոխարինել են տնտեսագիտականով: Ծրագրի ավարտին հավաստագրեր ստացած կանայք գոհ են արդյունքից և վստահ՝ աշխատաշուկայում որակավորված մասնագետ լինելու հարցում:

Ծրագիրն իրականացրել է հաշվապահության, կառավարման և բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցման հաջողված փորձ ունեցող «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնը» (ՀՈՒՄԿ): Ծրագրի ավարտին իրականացված հետազոտության արդյունքները խոսուն են. ամեն ինչ նորից սկսելու համարձակությունը և արդյունքի հասնելու վճռականությունը հնարավորությունների բացահայտման իրական ճանապարհ են դարձել: Կյանքի նոր իրավիճակում հայտնված, գործազուրկ դարձած, աշխատանք և բիզնես կորցրած արցախցի կանանց մոտիվացրել է կարճ ժամկետներում մասնագիտանալու և աշխատաշուկայում պահանջված լինելու հեռանկարը:

«Շատ կարևոր էր Viva-ի աջակցությունն այս ծրագրի իրականացման հարցում: Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որ այս կանայք ոչ միայն լավ մասնագետներ դառնան, այլև կարողանան ճկուն կերպով հարմարվել շուկայի պահանջներին: Օրինակ՝ ինչպես փնտրել աշխատանք, ինչպես խոսել գործատուի հետ: Փորձել ենք սովորեցնել այսպես ասած փափուկ հմտություններ, որովհետև առանց դրանց, միայն մասնագիտական գիտելիքներով, շատ դժվար է աշխատանք գտնել: Կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է: Մենք իրականացրել ենք փոքրիկ հետազոտություն և արդյունքում պարզել, որ ծրագրի մասնակիցների 57 տոկոսն ունի աշխատանք, որոնցից 43 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ», – ասել է կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը:

Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ ավելի քան քսան տարվա փորձ ունեցող գործընկեր կազմակերպությունները՝ Viva-ն և «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամը (ՀՈՒՄԿ), արձանագրել են. ծրագիրը թույլ է տվել լուծել մշտական եկամտի աղբյուր ունենալու, ապագայի նկատմամբ անորոշության զգացումը հաղթահարելու և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը՝ հերթական ձախողումից հետո, հանդիպում է ուզում արցախցի կնոջից

Փաշինյանը՝ հերթական ձախողումից հետո, հանդիպում է ուզում արցախցի կնոջից Sun, 22 Mar 2026 20:20:07 +0400…

16 րոպե ago

Համացանցն Իրանում «շատ վատ» է աշխատում՝ արդեն ավելի քան 500 ժամ

Համացանցն Իրանում «շատ վատ» է աշխատում՝ արդեն ավելի քան 500 ժամ Sun, 22 Mar 2026…

21 րոպե ago

Մի շարք երկրների օդային տարածքները դեռ կլինեն փակ

Մի շարք երկրների օդային տարածքները դեռ կլինեն փակ Sun, 22 Mar 2026 20:06:29 +0400 Իրանի…

29 րոպե ago

Ում է ծառայում այժմ մամուլի շենքը

Ում է ծառայում այժմ մամուլի շենքը Sun, 22 Mar 2026 20:00:28 +0400 1980-ականների սկզբին կառուցված…

35 րոպե ago

Առաջարկել է վճարել պատերազմի դադարեցման դիմաց

Առաջարկել է վճարել պատերազմի դադարեցման դիմաց Sun, 22 Mar 2026 19:46:29 +0400 Nabd պարբերականը, վկայակոչելով…

49 րոպե ago

Դատապարտյալը փախել է Վարդաշենի բանտից

Դատապարտյալը փախել է Վարդաշենի բանտից Sun, 22 Mar 2026 19:34:54 +0400 Մարտի 22-ին` ժամը 07։10-ի…

1 ժամ ago