Viva-ի աջակցությամբ արցախցի 30 կին մասնագիտացվել է

Viva-ի աջակցությամբ արցախցի 30 կին մասնագիտացվել է

Mon, 16 Mar 2026 14:54:03 +0400


«Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամը հավաստագրեր է տրամադրել ծրագրի շահառուներին

Հաշվապահների պատրաստման՝ Viva-ի աջակցությամբ իրականացված անվճար ծրագիրը ցանկալի արդյունք է տվել: Կրթական և զբաղվածության տարբեր կարգավիճակ ունեցող արցախցի 30 կին պահանջված մասնագետ լինելու իրական հնարավորություն է ստացել: Սեղմ ժամկետներում՝ 105 ժամ դասընթացի շրջանակում, պատրաստվել են աշխատաշուկայի ժամանակակից պայմաններին բավարարող հաշվապահներ և ֆինանսական ոլորտի մասնագետներ: Ոմանց համար հաշվապահությունն առաջին մասնագիտությունն է դարձել, ոմանք կատարելագործել են արդեն ունեցած բազային գիտելիքները, մյուսները հումանիտար գիտելիքներ պահանջող մասնագիտությունը կտրուկ փոխարինել են տնտեսագիտականով: Ծրագրի ավարտին հավաստագրեր ստացած կանայք գոհ են արդյունքից և վստահ՝ աշխատաշուկայում որակավորված մասնագետ լինելու հարցում:

Ծրագիրն իրականացրել է հաշվապահության, կառավարման և բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցման հաջողված փորձ ունեցող «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնը» (ՀՈՒՄԿ): Ծրագրի ավարտին իրականացված հետազոտության արդյունքները խոսուն են. ամեն ինչ նորից սկսելու համարձակությունը և արդյունքի հասնելու վճռականությունը հնարավորությունների բացահայտման իրական ճանապարհ են դարձել: Կյանքի նոր իրավիճակում հայտնված, գործազուրկ դարձած, աշխատանք և բիզնես կորցրած արցախցի կանանց մոտիվացրել է կարճ ժամկետներում մասնագիտանալու և աշխատաշուկայում պահանջված լինելու հեռանկարը:

«Շատ կարևոր էր Viva-ի աջակցությունն այս ծրագրի իրականացման հարցում: Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որ այս կանայք ոչ միայն լավ մասնագետներ դառնան, այլև կարողանան ճկուն կերպով հարմարվել շուկայի պահանջներին: Օրինակ՝ ինչպես փնտրել աշխատանք, ինչպես խոսել գործատուի հետ: Փորձել ենք սովորեցնել այսպես ասած փափուկ հմտություններ, որովհետև առանց դրանց, միայն մասնագիտական գիտելիքներով, շատ դժվար է աշխատանք գտնել: Կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է: Մենք իրականացրել ենք փոքրիկ հետազոտություն և արդյունքում պարզել, որ ծրագրի մասնակիցների 57 տոկոսն ունի աշխատանք, որոնցից 43 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ», – ասել է կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Սահակյանը:

Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ ավելի քան քսան տարվա փորձ ունեցող գործընկեր կազմակերպությունները՝ Viva-ն և «Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամը (ՀՈՒՄԿ), արձանագրել են. ծրագիրը թույլ է տվել լուծել մշտական եկամտի աղբյուր ունենալու, ապագայի նկատմամբ անորոշության զգացումը հաղթահարելու և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիկյան պատվիրակությանը տարօրինակ նվերներ են տվել

Ամերիկյան պատվիրակությանը տարօրինակ նվերներ են տվել Tue, 08 Sep 2026 19:30:17 +0400 Կիեւում ամերիկյան պատվիրակությանը…

3 րոպե ago

«Վարդուհին շշմելու արտիստ էր»․ նրա 50-ամյակին նվիրված համերգը՝ շուտով

«Վարդուհին շշմելու արտիստ էր»․ նրա 50-ամյակին նվիրված համերգը՝ շուտով Tue, 08 Sep 2026 19:26:39 +0400…

7 րոպե ago

Հուսահատ հոգու ճիչ՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին

Հուսահատ հոգու ճիչ՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին Tue, 08 Sep 2026…

17 րոպե ago

Իգդիրում ոգևորված են հայ-թուրքական սահմանային անցակետի բացմամբ

Իգդիրում ոգևորված են հայ-թուրքական սահմանային անցակետի բացմամբ Tue, 08 Sep 2026 19:15:35 +0400 Թուրքիայի և…

18 րոպե ago

Աստվածածնի ծննդյան առթիվ օրհնվեցին Մարիամ անունը կրողները

Աստվածածնի ծննդյան առթիվ օրհնվեցին Մարիամ անունը կրողները Tue, 08 Sep 2026 19:09:03 +0400 Սեպտեմբերի 8-ին…

24 րոպե ago

Խաղի ժամանակ կոտրվել է քիթը

Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Tue, 08 Sep 2026 19:00:08 +0400 «Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան…

33 րոպե ago