Առաջ էլ գյուղամեջ կլոուն էր գալիս ու կանչում՝ ժողովու՜րդ, դուրս եկեք․․․

Առաջ էլ գյուղամեջ կլոուն էր գալիս ու կանչում՝ ժողովու՜րդ, դուրս եկեք․․․

Mon, 16 Mar 2026 15:15:17 +0400


Չգիտեմ` որիդ մոտ ինչպես, բայց ինձ մոտ Նիկոլի գյուղամեջ դուրս գալը հակասական զգացումներ են արթնացնում։ Ասում են՝ քարոզարշավ է անում, բայց ինձ համար դա քարոզարշավ չէ, անցյալի հուշերի արթնացում է։ Մանկությունս եմ հիշում։ Մի դար ու էլի մի տասնամյակ անցել է, բայց չեմ մոռանում գյուղական այդ երանելի օրերը։ Հեռավոր մի գյուղում էինք ապրում՝ Վաղատուրում, որը հիմա կողքի գյուղերի՝ Խոզնավար, Խնածախի հետ դատարկվում են․․․ Թատրոն, կինո չկար։ Ակումբում մի քանի ամիսը մեկ ինչ որ մեկը, ինչքան հիշում եմ, ձեռքի մի ապարատով կինո էր ցույց տալիս։ Ո՜նց էինք չտեսի նման նայում։

Ամիսը մի անգամ գյուղամիջում «կլոունի» կանչ էինք լսում՝ ժողովու՜րդ դուրս եկեք։ Հինգ- վեց տարեկան երեխաներ էինք, ամեն իչ թողնում, վազում էինք գյուղամեջ՝ կլոունին տեսնելու, թե ոնց է թելի վրայով քայլում։ Այդ օրը գյուղում միշտ ինչ որ անախորժ դեպք էր պատահում․ մեկը յուղն էր կրակին թողնում, մեկը թոռանն էր մենակ թողնում, մեկն էլ շորերն էր մոռանում հագնել։ Երբ Նիկոլը գյուղամիջում ժողովու՜րդ է կանչում, մեր գյուղի կլոունին եմ հիշում։ Կլոունն ու իր խումբը գալիս էին մի երկու էշի վրա նստած՝ երգ ու պարով։ Էդ ո՜նց էր տրտինգ տալիս էշը, պարել էին սովորեցրել։ Մի քանի հոգի էին, բայց այնպիսի աղմուկ էին բարձրացնում, ասես մի գյուղ ժողովուրդ լիներ։ Այսօրվա կրկեսը ուրախ ավտոբուսով է գալիս, որ էշով գային՝ ավելի հավես կլիներ։ Բայց ոչինչ, ավտոբուսն էլ վատ չի։ Իրենք էլ քիչ են, բայց լավ շա՜խ են անում։ Գլխավոր դերակատարը շախով բոլորին պարեցնում է։ Բա որ կանգնում է գյուղամիջում ու գոռում՝ ժողովու՜րդ․․․

Ամեն ինչ նույնն է։ Կանչը նույնն է՝ «ժողովու՜րդ․․․»։ Աղմուկը նույնն է, թամաշան՝ նույնպես։ Մի քանի հոգի են, բայց այնպիսի աղմուկ են բարձրացնում, կարծես ամբողջ աշխարհն է եկել գյուղամեջ։ Միայն մի բան է փոխվել․ էն ժամանակ կլոունը գալիս էր, մենք հավաքվում, ծիծաղում, զարմանում էինք, թե ինչպես է նա թելի վրայով քայլում։ Այսօրվանը գյուղին է քայլեցնում թելի վրայով։ Անփորձ, միամիտ, անվարժ գյուղին։ Որ ընկնեն ու էլ վեր չկենան․․․ Գնալուց հետո միշտ գործող մի բան լռում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր են մեղավոր ներկայիս էսկալացիայի համար

Ովքեր են մեղավոր ներկայիս էսկալացիայի համար Mon, 16 Mar 2026 17:00:29 +0400 Մերձավոր Արեւելքի ներկայիս…

11 րոպե ago

Տիրադավներից Աբրահամ սրբազանը հեռանում է

Տիրադավներից Աբրահամ սրբազանը հեռանում է Mon, 16 Mar 2026 16:53:52 +0400 Ն. Ս. Օ. Տ.…

18 րոպե ago

Արտակ Ադամյանը հեռանում է. մանրամասներ

Արտակ Ադամյանը հեռանում է. մանրամասներ Mon, 16 Mar 2026 16:45:04 +0400 Արտակ Ադամյանը որոշել է…

27 րոպե ago

Հայ եմ, քրիստոնյա. Ինչ հայտնեց Ռուզաննա Խաչատրյանը դատարանին

Հայ եմ, քրիստոնյա. Ինչ հայտնեց Ռուզաննա Խաչատրյանը դատարանին Mon, 16 Mar 2026 16:27:07 +0400 Latest…

44 րոպե ago

Թալանողը ես եմ. Ռուզաննա Խաչատրյան

Թալանողը ես եմ. Ռուզաննա Խաչատրյան Mon, 16 Mar 2026 16:20:15 +0400 Latest news from Secure…

51 րոպե ago

Նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա ես եմ. Ռուզաննա Խաչատրյան

Նվագախումբը փոխել է երաժշտությունը, հիմա ես եմ. Ռուզաննա Խաչատրյան Mon, 16 Mar 2026 16:17:39 +0400…

54 րոպե ago