Հույս ունեն բանակցությունները վերականգնել
Mon, 16 Mar 2026 18:00:17 +0400
Թուրքիան հույս ունի, որ Արեւմտյան երկրները կօգնեն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցությունների վերականգնմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրի փոխանցած տեղեկությունները։ «Մենք հույս ունենք, որ Արեւմտյան երկրները կաջակցեն մեր ջանքերը, որոնք միտված են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ բանակցությունների վերականգնմանը։ Դիվանագիտությունը, մեր համոզմամբ, շարունակում է մնալ միակ կայուն եւ հուսալի տարբերակը՝ լարվածությունը նվազեցնելու հարցում»,- հայտնել է դիվանագիտական աղբյուրը։