Բանակցությունների թեժ շրջանն է այժմ՝ պետք է արագ ավարտին հասցնենք

Բանակցությունների թեժ շրջանն է այժմ՝ պետք է արագ ավարտին հասցնենք

Mon, 16 Mar 2026 22:15:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Արմեն Խաչատրյանն է։

– Շաբաթ օրը Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարը կայացավ։ Որո՞նք էին կուսակցության համագումարի առանցքային դրվագները, այն ի՞նչ ազդեցություն կունենա առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա, և ե՞րբ է կուսակցությունը հստակեցնելու, թե ինչ ֆորմատով է ընտրություններին մասնակցելու, որ ուժերի հետ է համագործակցելու։

– Մենք, ըստ էության, ունենք ընտրություններին մասնակցելու որոշում, ունենք մեր վարչապետի թեկնածուն, ում գիտեն բոլորը, սկսել ենք նախընտրական քարոզարշավն՝ այնքանով, որքանով արգելված չէ։ Որևէ գաղտնի բան չունենք հանրությունից։ Բոլորս տեղյակ ենք, որ առաջին նախագահը հանդես է եկել Սամվել Կարապետյանին աջակցող կոչով։ Նրա ասելիքը այս պատմական պահին այն է, որ Սամվել Կարապետյանն այս պահին այն ուժն է, որը կարող է իր շուրջը ապահովել լայն կոնսոլիդացիա, դրանով լուծել երկրի առջև ծառացած հարցերը, մասնավորապես՝ իշխանության փոփոխություն, ինչպես Տեր-Պետրոսյանն էր ասում՝ կապիտալ վերանորոգում իրականացնելու գործառույթ պետք է իրականացվի։ Այս իմաստով մենք ոչինչ չենք թաքցնում մեր մտադրության մասին, ընդունած բանաձևում, և ինչպես ներկայացրել ենք մեր նախընտրական ծրագրի հիմնարար կետերը, այժմ էլ պնդում ենք, որ «Հայ ազգային կոնգրես»-ը պատրաստ է ընտրական դաշինքի տեսքով համագործակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև այլ արտախորհրդարանական ուժերի հետ, ի սկզբանե բացառել ենք, որ կարող ենք համագործակցել խորհրդարանական երկու ուժերի հետ, մնացած բոլոր իրատեսական, ռացիոնալ ուժերի հետ պատրաստ ենք համագործակցելու, ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական շրջանում։

– Իսկ բանակցություններից և ցանկությունների զատ գործնականում արվե՞լ են կոնկրետ քայլեր։

– Տեղի են ունենում կոնսուլտացիաներ, տեսակցություններ, բայց արդյունքների մասին պետք է սպասենք։ Երբ լինի հստակ որոշում, հանրությունը անպայման կտեղեկանա, թաքուն պահելու բան չկա։ Հաստատ նախքան հունիսի 7-ը բոլոր հարցերի պատասխանները կլինեն։ Բանակցությունների թեժ շրջանն է այժմ և պետք է արագ ավարտին հասցվեն, ձեռք բերելով պայմանավորվածություններ։ Ինչ վերաբերում է համագումարին, ես այն գնահատում եմ փայլուն, վարչության անդամների շարքերը համալրեցին կոնգրեսական երիտասարդներ, ինչը համարում եմ շատ դրական և կարծում եմ, որ այս վարչության կազմը մարտունակ է ու պատրաստ ներգրավելու առաջիկա մարտահրավերները։

– Իշխանական շրջանակները հեգնում են, թե հակասություն են տեսնում, որ ՀԱԿ-ը ունենալով իր վարչապետի թեկնածուն, աջակցում է Սամվել Կարապետյանին։ Դուք այստեղ ինչ-որ հակասություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Վախը այնպիսի բան է, որ վախից մարդիկ ինչեր ասես, որ չեն արել․․․․ իշխանությունները վախի մեջ են և այն գնալով խորանում է իրենց մոտ։ Եթե հետ գնանք և նայենք մեր թեկնածուի պրեզենտացիան, ապա կտեսնենք, որ հենց մեր թեկնածուն հայտարարել է, որ ՀԱԿ-ը մնում է բաց՝ դաշինքային համաձայնությունների համար, այնպես որ մեր ծրագրերում, մեր պլաններում որևիցե հակասություն չկա։ Եթե կստացվի դաշինք, շատ լավ, եթե չի ստացվի, մենք ունենք մեր ասելիքը, ունենք ներուժ և ընտրական պրոցեսներում հանդես կգանք մեր ասելիքով ու մեր ներուժով։ Ես այստեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ «վատություն» է արել Նեթանյահուն Ուկրաինային

Ի՞նչ «վատություն» է արել Նեթանյահուն Ուկրաինային Sat, 01 Aug 2026 15:30:34 +0400 2023 թվականին հանրապետական…

14 րոպե ago

Դուք կաթողիկոսին, ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ ձեզ չի ընդունում

Դուք կաթողիկոսին, ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ ձեզ չի ընդունում Sat, 01 Aug 2026 15:15:11…

29 րոպե ago

Պուտինին ստում են

Պուտինին ստում են Sat, 01 Aug 2026 15:00:56 +0400 Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը ստում է նախագահ…

44 րոպե ago

ՔՊ վերնախավը հարստացնում է իր թիմակիցներին՝ ձևավորելով թավշյա ֆեոդալների դաս

ՔՊ վերնախավը հարստացնում է իր թիմակիցներին՝ ձևավորելով թավշյա ֆեոդալների դաս Sat, 01 Aug 2026 14:45:01…

59 րոպե ago

Սրանք Նիկոլի սպառնալիքների ծիրում տեղավորվող շղթայի ավարտական ակտերն են

Սրանք Նիկոլի սպառնալիքների ծիրում տեղավորվող շղթայի ավարտական ակտերն են Sat, 01 Aug 2026 14:37:43 +0400…

1 ժամ ago

Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար

Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար Sat, 01 Aug 2026 14:30:30…

1 ժամ ago