«Հրապարակ»․ Պետական դավաճանության շոուն արեցին ու մեղադրյալին ազատեցին

«Հրապարակ»․ Պետական դավաճանության շոուն արեցին ու մեղադրյալին ազատեցին

Tue, 17 Mar 2026 10:15:01 +0400


2025 թվականի ապրիլին մեղադրանք էր առաջադրվել Ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանին, որին ազատել էին աշխատանքից եւ տնային կալանք սահմանել։ Քննչական կոմիտեից միայն հայտնել էին, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաեւ «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն): Այդ ժամանակ մենք եւ այլ լրատվամիջոցներ գրել էինք, որ մեր արխիվից ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում բնակված ադրբեջանցիների քանակի, տեղաբաշխման մասին, որոնք ծառայեցվելու են իրենց շահերին:

Նախաքննությունը տեւել է մեկ տարի եւ արդեն ավարտվել, վարույթն ուղարկվել է դատախազին՝ հաստատման։ Այս քրեական գործում, բացի Սոնյա Միրզոյանից, մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Անահիտ Քոչարյանը, որին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Ազգային արխիվի փաստաթղթերի թվայնացման եւ էլեկտրոնային շտեմարանի վարման բաժնի պետի պաշտոնը, իր ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական եւ ծառայողական շահերին, իր ծառայողական պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչն էլ վնաս է հասցրել կազմակերպության շահերին։

Նախաքննության ընթացքում, մեր տեղեկություններով, փոխվել է Սոնյա Միրզոյանի խափանման միջոցը․ դատարանը նրա տնային կալանքը փոխել է վարչական հսկողությամբ, ինչն ավելի մեղմ խափանման միջոց է, իսկ Անահիտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ Ստացվում է, որ «պետական դավաճանության» մեջ մեղադրվող տիկնոջ մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եղել, որ դատարանը բավականին մեղմացրել է խափանման միջոցը, հակառակ դեպքում՝ նա կլիներ բանտում, ինչպես մյուս նմանատիպ քրեական գործերի դեպքում է։ Մենք փորձեցինք զրուցել Միրզոյանի պաշտպան Տիգրան Գրիգորյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը

Ռուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Sun, 01 Nov 2026 19:30:35 +0400 Ռուսաստանում տարբեր…

17 րոպե ago

Disney-ի և Universal-ի աշխատակիցները ձերբակալվել են մանկապղծության համար

Disney-ի և Universal-ի աշխատակիցները ձերբակալվել են մանկապղծության համար Sun, 01 Nov 2026 19:15:40 +0400 ԱՄՆ…

32 րոպե ago

Հայտնի ամերիկացի դերասանուհին ամուսնալուծվում է

Հայտնի ամերիկացի դերասանուհին ամուսնալուծվում է Sun, 01 Nov 2026 19:00:35 +0400 «Սուբստանցիա» ֆիլմի աստղ, հայտնի…

47 րոպե ago

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար

Վրացուհին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ լուսանկար Sun, 01 Nov 2026 18:45:45 +0400…

1 ժամ ago

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

2 ժամ ago