Գժանոց բաց երկնքի տակ

Գժանոց բաց երկնքի տակ

Tue, 17 Mar 2026 17:15:00 +0400


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է արձակվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Այս լուրը կարդայուց առաջին արձագանքս այն էր, որ մարդու մեջ հայությունն է արթնացել: Ու որոշել է մեղքը քավել՝ լքելով հոգևոր ասպարեզը: Կամ էլ որոշել է ամբողջովին նվիրվել գործարարությանը՝ ըստ 2012 թվականի «Հետք»-ի երկու հրապարակման: Չնայած նախկինում մի քանի անգամ ասել եմ՝ տիրադավ հոգևորականների մեղք քավելը կհամարվեր ոտաբոբիկ Երուսաղեմ գնալն ու վերադառնալը: Բայց իրանական երկրորդ պատերազմը, բնականաբար, խոչընդոտ էր հանդիսանալու: Ու որպես հայոց եկեղեցու հետևորդ՝ ընդունելի եմ համարում նաև հոգևորականի հագուստը վայր դնելու՝ Գևորգ (վերջինիս աշխարհիկ անունը) Մկրտչյանի որոշումը: Չնայած ինձ դուր չեկավ՝ վարչապետի հետ միասին եկեղեցին «բարենորոգելու» պատրաստակամությունը՝ արտահայտված հրաժեշտի նամակում: Պատկերացնո՜ւմ եք՝ եկեղեցու «բարենորոգումը» Նիկոլի և, ասենք, «Բենթլի Սամոյի» հետ…

Ավելի ուշ, մի քիչ ավելի խորը մտածելով՝ ինքս ինձ հարց տվեցի, թե ինչպես կվերաբերվեն այդ քայլին տիրադավ մնացած հոգևորականները: Ու հատկապես իրենց ճշմարիտ ուղուց նրանց շեղած վարչապետը: Ավելի ճիշտ մեկը, ով վաղուց կորցրած լեգիտիմությամբ հանդերձ՝ շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Իսկ որ դա այդպես է՝ չկա դույզն իսկ կասկած, քանի որ ինքը տապալելէ 2021-ի նախընտրական ծրագրի բոլոր խոստումները: Ինչի շնորհիվ մարդիկ՝ թեկուզ ճակատագրական սխալ գործելով, այնուամենայնիվ, վստահել են նրան: Ինչ մնում է նրա այն հիմնավորմանը, թե ինքն ապահովել է գլխավոր խոստումը՝ խաղաղության հաստատումը, ապա դա ևս կեղծիք է: Ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլոր խոստումները: Եթե կեղծիք չէ, ապա ի՞նչ են թշնամու կողմից 2022-ին նախաձեռնված սահմանային ագրեսիաները՝ մեզ պատճառած բազմաթիվ զոհերով: Արցախի շրջափակումը, ինչը ևս պատերազմական ակտ է, և արցախցիներին իրենց հողից վտարելը: Դա ավելի է, քան պատերազմը, դա ցեղասպանություն է: Այսօրվա խաղաղ իրադրությունն էլ հիմնված է ոչ թե ինստիտուցիոնալ, ինչպես սիրում է կրկնել ինքը, գործոնների, այլ ընդամենը մեկ անձի (թշնամու) գություն չունեցող բարի կամքի վրա:

Մեկ այլ հարց ևս: Եթե տիրադավ հոգևորականներից մի քանիսը դիմել են քաղաքացիական դատարան, «անկախ» հայաստանյան դատարանն էլ վերականգնել է նրանց «աշխատանքի», ապա ինչպե՞ս է այս մեկը ընդունելի համարել Վեհափառի Հայրապետական տնօրինությամբ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատ արձակվելն ու հանգստյան կոչվելը: Եվ ինչո՞ւ այդ հարցում անտարբերություն են ցուցաբերում մնացած տիրադավներն ու նրանց «առաջնորդ» վարչապետը: Եվ ինչո՞ւ չեն դիմում դատարան՝ Հայրապետական տնօրինությունն առ ոչինչ համարելու հայցով: Ես հասկանում եմ, որ ադեկվատ մարդիկ կարող են մտածել, թե էս ինչ աննորմալ հարցադրումներ եմ կատարում: Բայց եթե հիշենք, որ քաղաքացիական դատարանը կայացնում է որոշումներ իրեն բացարձակ ոչ ընդդատյա ոլորտի առումով, իսկ հարկադիր կատարումն էլ ապահովում է իրականացումը՝ լինի միջանկյալ որոշում, թե ոչ, ապա ինչո՞ւ չի կարող արվել այն, ինչը ներկայացված է հարցադրումների տեսքով:

Ես հասկանում եմ նաև, որ միջազգային հանրությունը՝ եթե, իհարկե, այն գոյություն ունենար, կմտածեր, որ Հայաստանը վերածվել է գժերի երկրի: Սակայն քանի որ այն ևս գոյություն չունի՝ ինչպես հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, ապա գժական երևույթներն էլ կարող են կյանքի կոչվել ու ընկալվել որպես բնական: Ու մեր երկիրն էլ, որ մի ժամանակ բնորոշվում էր որպես թանգարան բաց երկնքի տակ, կարող է վերածվել բաց երկնքի տակ գժանոցի: Ի դեպ, թանգարանի առումով բնորոշման հեղինակը հայ ժողովրդի մեծ բարեկամ, ամերիկյան հասարական գործիչ, նշանավոր նկարիչ ու գրող Ռոքուել Քենթն էր: Եվ որպեսզի իսկապես չվերածվենք գժանոցի՝ հունիսի 7-ին համարյա ողջ ազգովի պետք է մերժենք Նիկոլին: Ճիշտ այնպես, ինչպես բերեցինք նրան իշխանության:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Mon, 04 May 2026 00:46:15 +0400 Միլանի Ինտերը քիչ առաջ սեփական հարկի…

8 ժամ ago

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզչի պարտականություններն է ստանձնել Վարդան Բիչախչյանը

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզչի պարտականություններն է ստանձնել Վարդան Բիչախչյանը Sun, 03 May 2026 23:56:56 +0400…

9 ժամ ago

Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով

Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով Sun, 03 May 2026 23:45:11…

9 ժամ ago

Հայաստան է ժամանել Կիպրոսի նախագահը

Հայաստան է ժամանել Կիպրոսի նախագահը Sun, 03 May 2026 23:33:50 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC)…

10 ժամ ago

Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Sun, 03…

10 ժամ ago

Ընթրիքից առաջ Փաշինյանը ողջունել է Զելենսկուն

Ընթրիքից առաջ Փաշինյանը ողջունել է Զելենսկուն Sun, 03 May 2026 23:15:54 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

10 ժամ ago