Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով

Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով

Tue, 17 Mar 2026 20:55:00 +0400


Այսօր «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե: Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցի խմբագիր հայտնվելու է իրավապահների թիրախում և նրանցից մեկը լինելու է «Հրապարակի» խմբագիրը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին:

Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: Քրեական օրենսգրքի այս` 422 հոդված փրկօղակ է դարձել իշխանության համար եւ քաղաքական հետապնդումների գլխավոր գործիքն է այժմ: Այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սամվել Կարապետյանին եւ Միքայել Աջապահյանին: Թե ինչպես կվարվի Քննչական կոմիտեն Արմինե Օհանյանի դեպքում, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում: Մենք տեղեկացանք, որ առայժմ Ա.Օհանյանին հրավիրել են որպես վկա` հարցաքննության եւ նա նաեւ ստորագրել է նախաքննական գաղտնիք չբացահայտելու գրության տակ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչեր են քանդել Սևանում

Ինչեր են քանդել Սևանում Thu, 19 Mar 2026 12:07:57 +0400 Սևանա լճի ավազանում շարունակվում են…

6 րոպե ago

Սևանա լիճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի պաշտպանության ներքո՞

Սևանա լիճը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի պաշտպանության ներքո՞ Thu, 19 Mar 2026 12:07:56 +0400 Սևանա լճում և այլ…

6 րոպե ago

Հրաժարական տվեց և խոստովանեց՝ Իրանը միջուկային զենք չէր ստեղծում

Հրաժարական տվեց և խոստովանեց՝ Իրանը միջուկային զենք չէր ստեղծում Thu, 19 Mar 2026 12:00:19 +0400…

14 րոպե ago

Երբ դու ունես բունկեր, առանձնատուն ու կառավարության շենք, չես կարեղ ասել՝ խաղաղություն եմ բերել

Երբ դու ունես բունկեր, առանձնատուն ու կառավարության շենք, չես կարեղ ասել՝ խաղաղություն եմ բերել Thu,…

14 րոպե ago

Օնլայն վաճառքը ԵԱՏՄ-ում կմտնի նոր փուլ

Օնլայն վաճառքը ԵԱՏՄ-ում կմտնի նոր փուլ Thu, 19 Mar 2026 11:55:08 +0400 Եվրասիական տնտեսական միության…

19 րոպե ago

Ռուսաստանի հերթական անհանգիստ գիշերը․ ՊՆ-ն մանրամասնում է

Ռուսաստանի հերթական անհանգիստ գիշերը․ ՊՆ-ն մանրամասնում է Thu, 19 Mar 2026 11:53:24 +0400 Ռուսական հակաօդային…

21 րոպե ago