Մահացել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը
Tue, 17 Mar 2026 22:52:00 +0400
93 տարեկան հասակում, Պատրիարքական Աթոռին բարձրանալուց 49-րդ տարում, մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:
Այսօրվանից մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Վրաց Ուղղափառ Եկեղեցին կկառավարվի Մետրոպոլիտ Շիո Մուջիրիի կողմից։
Այսօր` մարտի 17-ին առավոտյան հայտնի էր դարձել, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել է:
Նշենք, որ մինչ այս պահը լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել։