«Հրապարակ»․ Տիրադավները տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են, խաբվել են

«Հրապարակ»․ Տիրադավները տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են, խաբվել են

Wed, 18 Mar 2026 10:15:40 +0400


Տիրադավների շարքերը նոսրանում են, Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, «սառեցված» է: Մինչ իշխանական շրջանակներն ամիսներ առաջ պնդում էին, որ օրեցօր Եկեղեցու դեմ պայքարն ուժգնանալու է, եւ հոգեւորականները Վեհափառի դեմ են դուրս գալու, այժմ մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը:

Երեկ տեղեկացանք, որ հերթական տիրադավը` Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն է հեռանում զբաղեցրած պաշտոնից` իր բանավոր եւ գրավոր դիմումի համաձայն: Մեր տեղեկություններով, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը եւս տատանումների մեջ է` ուզում է հետ կանգնել Եկեղեցու դեմ պայքարի մտքից, դրանից առաջ էլ ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանն էր հետ կանգնել` միանալով Ավստրիայում եպիսկոպոսների հայտարարությանը: Տիրադավների խմբակը, կարելի է ասել, այժմ գոյություն չունի, իսկ իրենք` Մայր Աթոռին դավաճանած 7 եպիսկոպոսները, մեր տեղեկություններով, ընկճախտի մեջ են եւ ելքը չեն տեսնում:
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանից հետաքրքրվեցինք, թե չի՞ զղջում արդյոք, որ Եկեղեցու դեմ է դուրս եկել, եւ այժմ ինչպե՞ս է հարաբերվում Մայր Աթոռի հետ՝ այդքան զրպարտություններից ու ուխտադրժությունից հետո: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Ես իմ ծառայությունն եմ մատուցում` իմ թեմի համար, որեւէ արգելք, որեւէ խնդիր չկա իմ թեմում, ես չեմ կարող այլ բան ասել»։ Արգիշտի Քյարամյանի հայրը հրաժարվեց այլ հարցի մասին խոսել:

Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հայր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, որը եւս միացել էր տիրադավների հայտարարությանը եւ մեզ հետ զրույցում վստահաբար պնդել, որ ամեն գնով Եկեղեցին «բարեկարգելու» են, այն հարցին, թե կստացվի՞ այս պայմաններում Եկեղեցում փոփոխություններ կատարել, նախկին ընդդիմադիր քահանան ասում է. «Աստված գիտե: Որեւիցե մեկը որեւիցե մեկի մասին չի կարող երաշխիքներ տալ, ես նորից եմ ասում` մեծ հույս ու հավատ ունեմ, որ բարեփոխումները տեղի կունենան: Ինչ վերաբերում է Մայր Աթոռին, ապա ես իմ հոտի հետ եմ միայն աշխատում, աշխատում եմ բացառապես իմ հոտի եւ համայնքի հետ, մեզ մոտ ամեն ինչ շատ էլ լավ է»:

Տեր Զարեհ քահանա Աշուրյանն էլ, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Եկեղեցու դեմ ձախողված պայքարի եւ տիրադավների խմբակի քայքայման մասին, շեշտում է. «Ամեն չար բան ունի իր վախճանը, այնպես, ինչպես այս պրոցեսները, որոնք ծրագրվել էին Հայ առաքելական եկեղեցու դեմ: Բնականաբար, այդ պրոցեսը պետք է շատ կարճ կյանք ունենար եւ վախճանվեր, ու որքան մարդիկ ավելի շուտ գիտակցեն իրենց ձախորդությունների մասին, այդքան ավելի լավ իրենց համար: Թե՛ այն հոգեւորականները եւ թե՛ այն մարդիկ, ովքեր փորձում էին Եկեղեցու դեմ քայլեր կատարել, տրվել էին ինչ-ինչ գայթակղությունների, այժմ հետ են կանգնում այս ամենից: Տարբեր հոգեւորականներ տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են եւ խաբվել են: Այնպես որ, այդ պրոցեսը կարող ենք համարել ձախողված, թեպետ այն հենց սկսվելու օրվանից էր արդեն ձախողված: Այդ պայքարը ոչ թե ճշմարտության համար էր, այլ՝ ստի, իսկ սուտը երբեք չի կարող հաղթել ճշմարտությանը»: Տիրադավներն ինչպե՞ս են կարողանում Մայր Աթոռի հետ հարաբերություններ հաստատել։ «Եկեղեցին ապաշխարության համար իր դռները բաց է պահում: Թեպետ մենք ոչինչ չենք բացառում, չգիտենք, թե ընտրություններից հետո ինչ կարող է լինել, աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ չենք կարող ոչինչ կանխատեսել կամ բացառել, սակայն մենք ներելու կողմնակից ենք, իսկ եկեղեցու դռները մշտապես բաց են բոլոր նրանց համար, ովքեր զղջում են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կարող եմ և շուն լինել․ վարչապետի խորհրդանշական ակնարկը

Կարող եմ և շուն լինել․ վարչապետի խորհրդանշական ակնարկը Wed, 09 Sep 2026 20:30:41 +0400 Իսպանիայի…

13 րոպե ago

Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն

Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն Wed, 09 Sep 2026…

23 րոպե ago

Կոկորդիլոագետն իրեն զրպարտված է զգում

Կոկորդիլոագետն իրեն զրպարտված է զգում Wed, 09 Sep 2026 20:15:37 +0400 Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզի…

28 րոպե ago

Զոհերի մեջ ՊՆ աշխատակիցներ կան․ ի՞նչ է եղել Սիրիայում

Զոհերի մեջ ՊՆ աշխատակիցներ կան․ ի՞նչ է եղել Սիրիայում Wed, 09 Sep 2026 20:00:33 +0400…

43 րոպե ago

Հայաստանը երրորդը վերջից

Հայաստանը երրորդը վերջից Wed, 09 Sep 2026 19:51:17 +0400 ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԵՐՐՈՐԴԸ ՎԵՐՋԻՑ Սա, թերևս, PISA…

52 րոպե ago

Где ваша система огня, анасуны…

Где ваша система огня, анасуны... Wed, 09 Sep 2026 19:45:57 +0400 – Где ваша система…

58 րոպե ago