«Հրապարակ». Կսպասեմ, թե Բագրատ սրբազանն ինչ է հայտարարելու, դրանով կառաջնորդվեմ

«Հրապարակ». Կսպասեմ, թե Բագրատ սրբազանն ինչ է հայտարարելու, դրանով կառաջնորդվեմ

Wed, 18 Mar 2026 10:45:12 +0400


Մեր զրուցակիցը երգահան, զոհվածի հայր Դավիթ Ամալյանն է:

– Իշխանությունը պնդում է, որ Արցախի մասին խոսելն անթույլատրելի է, «Արցախ» բառն ինքնին պատերազմի վտանգ է առաջացնում, դասագրքերից են հանում Արցախի մասին դրվագները, Ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացրին աշխատանքից, եւ այսպես շարունակ:

– Ինձ կոնկրետ ոչ մեկը չի կարող ոչինչ արգելել, դա բացառված բան է: Այն, ինչ տեղի է ունենում, հանցագործություն է, ու գիտեք՝ ես, առհասարակ, մինչեւ Նիկոլի հեռանալը էլ չեմ ուզում խոսել նրա արարքների մասին, քանի որ վաղուց ինձ համար պարզ էր ամեն ինչ: Ակամայից մտքիս եկավ «Երնեկ այս Նոր տարին» երգի վերջին տունը` «Հայեր, երբեք չերկմտիք, Կկատարվի այդ ամեն, Եթե իսպառ մենք հանենք փոքրոգություն մեր սրտեն»: Մենք այս կետին հասանք մեր փոքրոգության եւ նյութապաշտության պատճառով: Նյութապաշտությունը 2018 թվականին բերեց հեղափոխության, ոմանք մտածեցին, թե իրենք աղքատ են, իսկ մյուսները` հարուստ: Այդ նախանձն ու չարությունը բերեցին մեր ազգային արժեքների կործանմանը: Ես 2018 թվականին եմ միայն զարմացել, երբ հինգ հոգի քայլողներին միացավ այդքան մարդ, ես դրանից հետո դադարել եմ զարմանալ ինչ-որ բանի վրա: Թե՛ տղայիս մահը, թե՛ պատերազմը, դրանք այն էին, ինչ պետք է լիներ այդ հեղափոխություն կոչվածից հետո: Վազգենի նման առաջնորդ ունեցող երկիրը դարձավ սրանց նման առաջնորդ ունեցող երկիր, եւ այն, ինչ այսօր կատարվում է, տրամաբանական է: Նրանց վերջին շրջանի հայտարարությունները, քայլերը, որոնք միտված են ընտրություններին, ուղղակի զավեշտալի են, անչափ ծիծաղելի, հայերեն լավ չի հնչում, ռուսերեն պետք է ասեմ` չի կարելի այս աստիճան «պրիդուռոկ» լինել: Սրանց որպես «պրիդուռոկ» կարելի է արենդայով վարձել, տանել, քեֆերի ժամանակ զվարճանալ: Պատահական չէ, որ իրենց ավտոբուսն անվանել են «ուրախ ավտոբուս»:

– Ասում եք, որ հեղափոխությունը նյութապաշտության պատճառով եղավ, բայց Սերժ Սարգսյանը չպե՞տք է իր կամքով հեռանար, որպեսզի բանը չհասներ հեղափոխությանը:

– Դա քաղաքական հարց է, իսկ ես չունեմ քաղաքական գիտելիքներ, ես մնում եմ այն կարծիքին, որ մարդիկ նյութապաշտ են, բոլորն այդ օրերին խոսում էին սոցիալական թեմաներից, եւ ոչ մի խոսք անվտանգության մասին, բանակի մասին, սահմանների մասին…. մեջները կային մարդիկ, ովքեր խելոք էին, բայց հավատացին ճղճղան հիմարին, որ գալու է իշխանության եւ ամեն բան իր տեղը գցի:

– Ի՞նչ եք կարծում` «Արցախ» բառը պատերազմի կո՞չ է:

– Ինձ համար քաղաքական այս բոլոր հայտարարությունները դիլետանտիզմի վառ դրսեւորում են: Նիկոլը բռնել է Ադրբեջանի պոչը, արդեն Թուրքիայինն էլ չէ, այլ հենց Ադրբեջանինը, եթե Թուրքիան ինչ-որ տեղ անգամ կարող է Ադրբեջանի հետ համակարծիք չլինել, չէ, Նիկոլը պարտադիր Ալիեւի հետ համամիտ է: Ես այս ամենը շատ ծանր եմ տանում` որպես քաղաքացի, որպես հայ մարդ, որպես տղա:

– Նշում եք, որ ամենակարեւորը Փաշինյանի հեռացումն է, կստացվի՞ դա իրականացնել:

– Մենք հենց դրա համար ենք ապրում, ես կոնկրետ ապրում եմ հանուն այն բանի, որ այս չարքերը հեռանան, եւ նրանց փոխարինեն բարի ուժերը:

– Կա՞ն բարի ուժեր:

– Այո, իհարկե: Նրանք, ովքեր չարի հետ չեն, բարի են, ես անուններ չեմ տալու, բայց բոլոր նրանց կողքին են, ովքեր Նիկոլի դեմ են: Գուցե վերջին օրերին հայտարարեմ, թե ում եմ աջակցում, սակայն ես ազատ մարդ եմ, ում ցանկանամ, նրան էլ կընտրեմ: Եթե ավելի անկեղծ լինեմ` կսպասեմ, թե Բագրատ սրբազանն ինչ հայտարարություն է անելու, եւ դրանով էլ կառաջնորդվեմ: Իմ ընկերը նա է այս դաշտում: Ես Բագրատին հավատալով՝ կսպասեմ նրա ցուցումներին: Հուսանք, որ առաջիկայում նրա խափանման միջոցն էլ կփոխվի, Աստված առաջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե կառույցը համարվում է ստրատեգիական, ինչ կապ ունի`ով է նկարում` քարտաշ Վաչո՞ն, թե՞ իջեւանցի Նիկոլը

Եթե կառույցը համարվում է ստրատեգիական, ինչ կապ ունի`ով է նկարում` քարտաշ Վաչո՞ն, թե՞ իջեւանցի Նիկոլը…

16 րոպե ago

Ի դեպ էդ դեպքերի ժամանակ «օհ, նրա աղջիկը լաց եղավ» օպերայի խոռից մարդ չկա՞ էս կողմերում

Ի դեպ էդ դեպքերի ժամանակ «օհ, նրա աղջիկը լաց եղավ» օպերայի խոռից մարդ չկա՞ էս…

24 րոպե ago

Իրանի դեմ հնարավոր է իրականացվի ցամաքային ռազմական գործողություն

Իրանի դեմ հնարավոր է իրականացվի ցամաքային ռազմական գործողություն Sun, 22 Mar 2026 18:30:00 +0400 Միացյալ…

27 րոպե ago

Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս․Լեւոն Քոչարյան

Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս․Լեւոն Քոչարյան Sun, 22…

36 րոպե ago

Մեքենան ամբողջությամբ այրվել է․ մանրամասներ

Մեքենան ամբողջությամբ այրվել է․ մանրամասներ Sun, 22 Mar 2026 18:15:14 +0400 Մարտի 21-ին, ժամը 23։12-ին…

42 րոպե ago

Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ

Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ Sun, 22…

57 րոպե ago