Արաղչին մեկնաբանել է Լարիջանիի սպանությունը․ Իրանը շարունակում է առաջնորդներ կորցնել
Wed, 18 Mar 2026 11:00:54 +0400
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը չի ազդի Իրանի իշխանության կայունության վրա, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ ամերիկացիներն ու իսրայելցիները մինչև հիմա չեն գիտակցել, որ Իսլամական Հանրապետությունը հզոր քաղաքական կառուցվածք ունի։ Մեկ անձի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում այդ կառուցվածքի վրա, Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարարը։
Նախարարը հավելել է, որ գլխավոր գործոնը համակարգի ամրությունն է, այլ ոչ թե անհատները։
Երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Լարիջանին սպանվել է Թեհրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ։ Ավելի ուշ Լարիջանիի գրասենյակը հաստատել է նրա մահը։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը իշխանության ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր։