«Վատ կանխազգացում» ունի

«Վատ կանխազգացում» ունի

Wed, 18 Mar 2026 15:00:37 +0400


Մերձավոր Արևելքում պատերազմը «վատ կանխազգացողություն» է առաջացնում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես շատ վատ կանխազգացողություն ունեմ այս պատերազմի՝ Ուկրաինայի իրավիճակի վրա ազդեցության վերաբերյալ։ Ամերիկայի ուշադրությունն ավելի շատ Մերձավոր Արևելքի վրա է, քան Ուկրաինայի, ցավոք։

Ահա թե ինչու եք տեսնում, որ մեր դիվանագիտական ​​հանդիպումները, եռակողմ հանդիպումները անընդհատ հետաձգվում են։ Եվ դրա համար կա մեկ պատճառ՝ պատերազմը Իրանում», – ասել է Զելենսկին BBC-ի հաղորդավարուհի Լորա Քուենսբերգի հետ հարցազրույցում։

Ըստ նրա՝ վերջին օրերին ԱՄՆ նախագահը կենտրոնացած է եղել Իրանի վրա, բայց ուկրաինական, ամերիկյան և ռուսական բանակցային թիմերը շարունակում են շփվել։ «Մեր խումբը ամեն օր խոսում է ամերիկյան կողմի հետ։ Գիտեմ, որ ամերիկացիները նույնպես ամեն օր խոսում են ռուսների հետ», – հավելել է Զելենսկին։

Այնուամենայնիվ, հաջորդ հանդիպումը դեռևս հարցականի տակ է, քանի որ ռուսական կողմը, ըստ Զելենսկու, դեմ է ԱՄՆ-ի կողմից դրա անցկացմանը։ «Ուկրաինան կաջակցի ցանկացած ամսաթվի և ցանկացած վայրի, բայց, իհարկե, ոչ Ռուսաստանում», – հավելել է Զելենսկին։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում՝ փետրվարի 17-18-ին: Հաջորդ հանդիպումը սպասվում էր մարտի սկզբին Աբու Դաբիում, սակայն փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ, որը տարածվեց նաև Պարսից ծոցի երկրներում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Խաղաղության իմիտացիայից՝ երաշխավորված խաղաղություն

Խաղաղության իմիտացիայից՝ երաշխավորված խաղաղություն Fri, 27 Nov 2026 12:27:29 +0400 Խաղաղության իմիտացիայից՝ երաշխավորված խաղաղություն Հիմնական…

13 րոպե ago

«Հրապարակ». Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված կառույցը չէր կարելի այսպես փոշիացնել

«Հրապարակ». Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված կառույցը չէր կարելի այսպես փոշիացնել Fri, 27 Nov…

25 րոպե ago

ԱԺ-ում մեծ ապօրինություն է տեղի ունենում. ՔՊ-ն տապալեց նիստը

ԱԺ-ում մեծ ապօրինություն է տեղի ունենում. ՔՊ-ն տապալեց նիստը Fri, 27 Nov 2026 12:12:59 +0400…

27 րոպե ago

Իսկ հետո՞․ Մաս երկրորդ

Իսկ հետո՞․ Մաս երկրորդ Fri, 27 Nov 2026 11:53:47 +0400 Հասարակությանը գործող իշխանության լիարժեք այլընտրանք…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Իր վարչապետության վերջին օրերն է վայելում

«Հրապարակ»․ Իր վարչապետության վերջին օրերն է վայելում Fri, 27 Nov 2026 11:45:28 +0400 Հարցազրույց հոգեբան…

55 րոպե ago

ՌԴ ՊՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել Fri, 27 Nov 2026 11:30:56 +0400 Ռուսական զինուժն այս…

1 ժամ ago