Ազատ արձակված գերիների վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում այնտեղ մնացողների վերաբերյալ. փաստաբանի հրատապ դիմումը Ադրբեջանի օմբուդսմենին

Ազատ արձակված գերիների վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում այնտեղ մնացողների վերաբերյալ. փաստաբանի հրատապ դիմումը Ադրբեջանի օմբուդսմենին

Wed, 18 Mar 2026 15:22:59 +0400


Արգենտինահայ փաստաբան, SOAR ընկերության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ դիմում է հղել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:

SOAR – Բուենոս Այրեսի հրապարակած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ 2026 թվականի մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը փորձել է կապ հաստատել օմբուդսմեն Ալիևայի հետ՝ օգտագործելով միակ հասանելի եղանակը՝ ընտանիքի հետ հեռախոսազանգը, որը սակայն ընդհատվել է՝ նախքան նա կկարողանար ավարտել իր դիմումը:

«Դատավճիռ կայացնելուց ավելի քան մեկ ամիս անց, հայ կալանավորներից և ոչ մեկը չի ստացել իր դատավճռի պաշտոնական պատճենը՝ որևէ լեզվով: Նրանք տեղյակ չեն իրենց դատապարտման իրավական հիմքերից, ինչպես նաև այն մասին, թե ուր և երբ կարող են տեղափոխվել: Մենք խորապես մտահոգ ենք կալանավայրի պայմաններով: 2026 թվականի հունվարին ազատ արձակված գերիների ֆիզիկական և հոգեբանական վիճակը լուրջ անհանգստություն է հարուցում կալանքի մեջ մնացողների վիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կալանավորների և նրանց ընտանիքների միջև կապը խիստ սահմանափակվել է՝ կրճատվելով հազվադեպ ու կարճ զանգերի: Ընտանիքները մտավախություն ունեն, որ նույնիսկ այս նվազագույն կապը շուտով կարող է ամբողջությամբ կտրվել:
«Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ տիկին Ալիևան ունի գործելու թե՛ լիազորություն, թե՛ պատասխանատվություն: Մենք պաշտոնապես պահանջել ենք տասնհինգ օրվա ընթացքում ստանալ բովանդակալից գրավոր պատասխան և ներկայացրել ենք մանրամասն նամակ՝ նկարագրելով հրատապ մտահոգությունները»:

Լուսինա Մինասյանը կցել է նաև Սաբինա Ալիևայիյն հասցեագրված նամակը, որտեղ հստակ պահանջներ են նշվում.
«SOAR-ը պաշտոնապես խնդրում է, որ Ձեր գրասենյակը՝
• Ապահովի բոլոր հայ կալանավորներին իրենց դատավճռի պաշտոնական տեքստի անհապաղ տրամադրումը՝ նրանց հասկանալի լեզվով.
• Ապահովի, որ կալանավորներն ու նրանց ընտանիքները ժամանակին տեղեկացվեն տեղափոխման վերաբերյալ ցանկացած որոշման մասին՝ ներառյալ նպատակակետ հաստատությունը և տեղափոխման ամսաթիվը.
• Նպաստի կալանքի պայմանների և մնացած յուրաքանչյուր կալանավորի ֆիզիկական ու հոգեբանական վիճակի անկախ գնահատմանը.
• Երաշխավորի կանոնավոր ընտանեկան կապի, ներառյալ՝ հեռախոսային հաղորդակցության շարունակությունը՝ առանց սահմանափակման կամ հատուցման.
• Հաստատի սույն նամակի ստացումը և ապահովի բովանդակալից գրավոր պատասխան՝ տասնհինգ օրվա ընթացքում:
Թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը և մարդկային հիմնական արժանապատվության պահպանումը անորոշ ժամանակով հետաձգելու ենթակա չեն: Այն կալանավորները, որոնց անունից ես գրում եմ, մարդիկ են, որոնք իրավունք ունեն ադրբեջանական օրենսդրությամբ և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով ամրագրված իրենց բոլոր իրավունքների լիարժեք պաշտպանության: Կոչ եմ անում Ձեր գրասենյակին գործել այն շտապողականությամբ, որն այս իրավիճակն անխուսափելիորեն պահանջում է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրադադարն ավարտվեց․ ռուսները կրկին հարվածել են Ուկրաինային

Հրադադարն ավարտվեց․ ռուսները կրկին հարվածել են Ուկրաինային Mon, 13 Apr 2026 13:30:33 +0400 Անցած գիշեր…

6 րոպե ago

«Միասնության թևերն» ընդլայնվում է․ նոր գրասենյակ Արմավիրում

«Միասնության թևերն» ընդլայնվում է․ նոր գրասենյակ Արմավիրում Mon, 13 Apr 2026 13:22:16 +0400 «Միասնության թևեր»…

15 րոպե ago

Ինչպես Երևանում դա անհնար դարձավ

Ինչպես Երևանում դա անհնար դարձավ Mon, 13 Apr 2026 13:15:16 +0400 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար…

22 րոպե ago

Ակցիան ամեն օր լինելու է

Ակցիան ամեն օր լինելու է Mon, 13 Apr 2026 13:10:16 +0400 Գրել էինք, որ Գլխավոր…

27 րոպե ago

Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով

Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Mon, 13 Apr 2026…

30 րոպե ago

Կբանակցենք Պուտինի հետ, բայց ընկերներ չենք դառնա․ Մադյար

Կբանակցենք Պուտինի հետ, բայց ընկերներ չենք դառնա․ Մադյար Mon, 13 Apr 2026 13:00:52 +0400 Հունգարիայի…

36 րոպե ago