Որոշ պոլիկլինիկաներում բուժաշխատողները ստացել են բարձր աշխատավարձ, որոշներում՝ ցածր

Որոշ պոլիկլինիկաներում բուժաշխատողները ստացել են բարձր աշխատավարձ, որոշներում՝ ցածր

Wed, 18 Mar 2026 17:42:40 +0400


Բժիշկ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՀՀ առողջապահության նախարարը ստում է:

Մարտի 16-ից (չնայած պետք է վճարեին մինչև մարտի 15-ը) սկսել են վճարել բուժաշխատողների փետրվար ամսվա աշխատավարձը՝ որոշ պոլիկլինիկաներում բուժաշխատողները ստացել են բարձր աշխատավարձ, իսկ որոշ պոլիկլինիկաներում՝ ցածր:

Բարձր աշխատավարձ ստացած բուժաշխատողներին վճարվել է՝
1. հասանելիք աշխատավարձը (փետրվար ամսվա ապահովագրված բնակչությունը սպասարկելու համար + ծառայությունների ծածկույթը սպասարկելու համար)
2. հունվար ամսվա չվճարած աշխատավարձը (այս աշխատավարձը (ինչպես վճարվում էր մինչև ԱՀԱՀ համակարգի վճարային համակարգի ներդրումը), սակայն սա չի երևում աշխատավարձի հաշվարկային թղթի մեջ
3. կիսամյակային բոնուսը (դեռ կիսամյակը չավարտված վճարվել է)
Ցածր աշխատավարձ ստացած բուժաշխատողներին չի վճարվել վերը նշված սխեմայով, փոխարենը վճարվել է ամսական հաշվարկված աշխատավարձը (ինչպես լինելու է հետագայում): Իսկ որոշ պոլիկլինիկաներում թերապևտներին չի վճարվել նաև ԱՀԱ համակարգի ծառայությունների ծածկույթի սպասարկման գումարը:
Բուժաշխատողների մի մասը՝ քարտի բալանսին մեծ թիվ տեսնելով ուրախացել է և չի էլ մտածել, թե ինչպես է ձևավորվել աշխատավարձը, իսկ որոշ գրագետ բուժաշխատողներ՝ հասկանալով այս խնդիրը, բարձրաձայնել են:
Այս երևույթը հերթական անգամ ապացուցում է, որ ապահովագրական համակարգից առկա դժգոհությունները փորձում են ցանկացած մեթոդով լռեցնել նախընտրական շրջանում՝ վախեցնելով, սպառնալով, կաշառելով, ֆինանսական մեքենայություններով, իսկ հունիսի 7-ից հետո «բարի նախարարը» նույնիսկ ուշադրություն չի դարձնելու բարձրացվող խնդիրներին:
Կոլեգաներ ջան, այս կեցվածքով շարունակելու դեպքում դուք շատ մեծ և լուրջ խնդիրների եք բախվելու, ուստի հիշեք, որ 2 վախը մի մահ է և «հավելյալ զգուշավորություն» պահպանելու, ինչ-որ մարդկանց «չնեղացնելու» և «հետևից ընկնելուց» վախենալու փոխարեն միացեք ԲժշկիՁայն նախաձեռնող խմբին, որպեսզի միասին կարողանանք բարելավել բուժաշխատողների աշխատանքային պայմանները: Ժամանակը հիմա է, հետո ուշ է լինելու…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

6 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

6 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

6 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

7 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

7 ժամ ago

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին

Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին Thu, 29 Oct 2026 23:23:35 +0400 ԱՄՆ նախկին նախագահ Բարաք…

7 ժամ ago