ԱՄՆ-ն կարող է ներքաշվել լայնամասշտաբ պատերազմի մեջ

ԱՄՆ-ն կարող է ներքաշվել լայնամասշտաբ պատերազմի մեջ

Wed, 18 Mar 2026 20:15:03 +0400


Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովումը Միացյալ Նահանգներից կպահանջի լայնամասշտաբ եւ երկարատեւ հակամարտության մեջ ներքաշում։ Ընդ որում, նույնիսկ ցամաքային ռազմական գործողություններն ամբողջապես չեն վերացնի նավագնացության սպառնալիքները։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։

Համաձայն հոդվածի, նախագահ Թրամփը խոստացել էր վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որն արգելափակվել էր Իրանի կողմից, Իրանի տարածքին հարվածելուց հետո։ Նա նաեւ ասել էր, որ ամերիկյան ռազմական նավերը շուտով կուղեկցեն նավթատար լցանավերը։ Սակայն ամերիկյան ռազմական նավատորմի նավերը չգնացին այնտեղ, եւ մոտ 33 կմ-անոց նեղուցը շարունակում է վերահսկվել իրանական զինուժի կողմից ու փակ մնալ։ Իսկ մինչ այդ, փորձագետները հայտարարում են, որ մեկ նավթատար լցանավի ուղեկցման համար անհրաժեշտ կլինի երկու ռազմական նավ կամ մեկ դյուժին ուղեկցող ռազմանավ՝ 50-10 լցանավի համար։ Նաեւ՝ հավելյալ անհրաժեշտ կլինի ոչ պակաս 12 MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Այդ ամենը կպահանջի, որպեսզի ամերիկյան զինուժը հազարավոր զինվորականների ներգրավի ու միլիարդավոր դոլարների ծախսեր կատարի։ Ընդ որում, ըստ հոդվածի, նույնիսկ այս ամենի առկայությամբ՝ երաշխավորված չէ, որ նեղուցով նավագնացությունը կդառնա լիովին անվտանգ։ Ռազմանավերի ուղեկցությամբ նավերի անցումը նավագնացության տեմպը կդանդաղեցնի 10 տոկոսով։ Ու նման տեմպով՝ նեղուցում ակամա արգելափակման մեջ հայտնված 600 առեւտրական նավերի «մաքրման» պրոցեսը կարող է տեւել մի քանի ամիս։

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի 20 եւ սեղմված գազի 30 տոկոսը, եւ այն համարվում է մեր մոլորակի կարեւորագույն էներգետիկ երակներից մեկը։ Անվտանգության ապահովման մյուս տարբերակը, որը կնշանակեր զավթել Իրանի հարավային մերձափնյա հատվածի մի մասը, որպեսզի նավերին հարվածելը թույլ չտրվեր, արդեն կարող է դառնալ տարիների լայնամասշտաբ պատերազմ։ Այն եւս մեծ ռիսկեր է պարունակում։ Հոդվածում նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմը բաղկացած է առնվազն 190 հազար անձից։ Ու դա էլ նավերին չի ապահովագրի հեռահար դրոնների եւ հրթիռների հարվածներից։ Իսկ նեղուցով բնականոն նավագնացության թողունակությունը կազմում է օրական 100 նավ՝ կարդում ենք վերլուծականում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի մարզիչը հնարավոր է գլխավորի գերմանական ազգային հավաքականը

Հայտնի մարզիչը հնարավոր է գլխավորի գերմանական ազգային հավաքականը Sat, 04 Jul 2026 23:45:41 +0400 «Լիվերպուլի»…

2 ժամ ago

Ռեկորդային շոգ եղանակը ստիպել է Անկախության օրվա միջոցառումները փոփոխել

Ռեկորդային շոգ եղանակը ստիպել է Անկախության օրվա միջոցառումները փոփոխել Sat, 04 Jul 2026 23:30:34 +0400…

2 ժամ ago

Քննադատել է ազգային հավաքականի մարզական մակարդակը

Քննադատել է ազգային հավաքականի մարզական մակարդակը Sat, 04 Jul 2026 23:00:33 +0400 Գերմանիայի ֆուտբոլի ազգային…

3 ժամ ago

ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր

ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր Sat, 04 Jul 2026…

3 ժամ ago

Ի պատասխան 2020թ. պատերազմի՝ բացեցինք «Մասուր» արվեստի տունը . Մուղդուսյան

Ի պատասխան 2020թ. պատերազմի՝ բացեցինք «Մասուր» արվեստի տունը . Մուղդուսյան Sat, 04 Jul 2026 22:45:49…

3 ժամ ago

Հայտնաբերվել են «Պրոմեթեւսի շղթաները»

Հայտնաբերվել են «Պրոմեթեւսի շղթաները» Sat, 04 Jul 2026 22:30:23 +0400 Ռուսաստանում, Դաղստանի ինքնավար հանրապետությունում լեռնային…

3 ժամ ago